Ամբողջությամբ կիրառել վրացական մոդելը մենք չենք կարող: Դրա համար նախ՝ անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները խիստ շահագրգռված լինի, որ Հայաստանում հայտնվի եւ հեղափոխություն անի նոր տեսակի մի լիդեր, որը կտարբերվի հետխորհրդային «ավանդական» էլիտայից:
Այդպիսի շահագրգռվածություն բացարձակապես չի զգացվում: Բայց ենթադրենք, Սաակաշվիլիի տիպի առաջնորդ Հայաստանում հայտնվեց: Այդ մարդը պետք է հայտարարի, որ հրաժարվում է կառավարման այն համակարգից, որը վերջին 25 տարում մեզանում գոյություն է ունեցել եւ թույլ չի տվել նորմալ պետություն ստեղծել: Բայց այդ համակարգը ոչ միայն ռուսաստանյան համակարգի արտապատկերն է, այլեւ բազմաթիվ տնտեսական, ռազմական, առեւտրական եւ կոռուպցիոն կապեր ունի Ռուսաստանի հետ: Առանց այդ երկրի եւ նրա մոգոնած ԵԱՏՄ-ի հետ որոշակի կոնֆլիկտի գնալու այդ «հայկական Սաակաշվիլին» ոչ մի էական բան չի կարողանա փոխել:
Արամ Աբրահամյան