Հենրի Ֆորդ. «Կապիտալի գերխնդիրը' երկրի բարեկեցության բարձրացումը պետք է լինի»... Նկարում պատկերված է 20-րդ դարասկզբի Պոլսի փողոցներից մեկը' հայերին պատկանող խանութների գովազդներով:

 

 

Հանրահայտ փաստ է, որ այն ժամանակ Օսմանյան Թուրքիայի խոշոր քաղաքներում հիմնական տնտեսական լծակները գտնվում էին հայազգի գործարարների ձեռքին: Բայց դա իհարկե չէր կարող հավերժ տևել' քանի որ հայերն այնտեղ զրկված էին համապատասխան քաղաքական լծակներից: Իսկ ի՞նչ պատկեր է հիմա մեր երկրում, արդեն 25-ամյա անկախ պետականության պայմաններում՝ երբ և տնտեսական, և քաղաքական լծակներն այլևս լիովին հայ օլիգարխիայի ձեռքին են:
Թվում էր թե նորաթուխ հայ օլիգարխիայի հարստացմանը զուգահեռ' կյանքի պայմանների բարելավում պետք է լիներ նաև շարքային հայաստանցիների համար: Բայց' այդպես չեղավ:

 

 

Այս առումով տեղին է մեջբերել 20-րդ դարասկզբի ամերիկացի մեծ գործարար Հենրի Ֆորդի հետևյալ խոսքերը. «Աշխատանքը հանուն համընդհանուր օգուտի՝ միշտ պետք է դասել քո շահից բարձր: Այն բիզնեսը, որը բացի անձնական շահույթից ուրիշ ոչ մի բան չի արտադրում՝ միայն դատարկաբանություն է: Կապիտալի գլխավոր օգուտը պետք է կայանա ոչ թե նրանում, որ կուտակվի հնարավորինս շատ անձնական փող, այլ նրանում, որ այդ կապիտալը ներդրվի քո երկրում' կյանքի ընդհանուր բարեկեցության բարձրացման համար»:

 

 

 

Ռուբեն Շուխյան