Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պաշտոնապես հայտարարում եմ,
Այսօրվանից սկսած՝ ցանկացած հարցաքննության մասնակցելիս, ցանկացած քննիչի հետ նմանատիպ լուսանկար եմ անելու ու հրապարակեմ: Ու թող փորձվի մի քննիչ լուսանկարվելը ապօրինի, կամ ոչ իրավաչափ համարել:
Էդ պահից սկսած՝ ես կդադարեմ որևէ քննչական գործողության մասնակցել և տվյալ քննիչին անվանական կհռչակեմ Նիկոլի ոտի տակի լաթ ու իրա նկարներով կհեղեղեմ ֆեյսբուքը:
Հ.Գ. Էս շոուն (լկտիությունը), եթե թույլատրելի է, ապա թույլատրելի է բոլորին, եթե թույլատրելի չէ, ուրեմն սույն քննիչը օրենք/կարգ է խախտել և ապագայում պետք է պատժվի: Իսկ երկրի «գերագույն գլխավոր խմբագրին» խորհուրդ եմ տալիս նմանատիպ նկարներ հրապարակել նաև ապագայում' ԱԱԾ մեկուսարանից: Խոստանում եմ ես տեսախցիկը կապահովեմ»: