26-27 տարում 0-ից նոր քաղաք են կառուցում. Հայաստանի իշխանության ղեկին հայտնված այս ուրացողները քառորդ դարում չեն կարողանում մի ավերակված Գյումրի քաղաք վերականգնել-ոտքի կանգնեցնել, եւ բնական է, որ այդ քաղաքի մարդիկ այլեւս աչք չունեն տեսնելու իշխանավոր կոչված այդ անհայրենիքներին, որոնց օրնիբուն մտածմունքը իշխանությունը պահպանելն ու սեփական գրպանները լցնելն է: Բնական է նաեւ, որ մարդիկ հույսները կտրել են իշխանություններից եւ տարբեր եղանակներ են մտմտում քաղաքացիների ու բարի մարդկանց միջոցով քաղաքն ոտքի կանգնեցնելու, որպես խարան քաղաքի երեսին դաջված անօթեւանության խնդիրը լուծելու համար....
Երիտասարդների նախաձեռնած դրամահավաքն ու Տիգրան Համասյանի բացօթյա համերգը այդ եղանակներից մեկն է....
Համլետ Կիրակոսյան