Երբ 2018 թվականի հուլիսի 2-ին ինձ ձերբակալեցին, այդ նույն օրը ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն իրականացրեցին իմ բնակարանում։
Զարմանալիորեն, այդ խուզարկության տեսանյութը չհայտնվեց ԱԱԾ-ի հայտնի տեսահոլովակների տեսքով։ Գիտեք ինչու՞. Ցույց տալու և շոու անելու բան չկար։
Նրանք չէին հավատում իրենց աչքերին, որ դա էր իմ, Համահայկական Հիմնադրամի տնօրենի պաշտոնը 11 տարի շարունակ զբաղեցրած մարդու, բնակարանը։
Սպասում էին ոսկեզօծ պատերի, թանկ վերանորոգման, բայց տեսան ամենահասարակ բնակարանը։
Բայց դե դա ցույց տալ պետք չէր, քանզի ինձանից պետք էր կերտել թալանչու կերպար։ Իսկ թալանչին չի ապրում նման պայմաններում…
Չգիտեմ էլ դրանք վերջը հասկացան, որ ես 11 տարի շարունակ հայրենիք էի կառուցում, իսկ իրենք այն 2,5 տարում հիմնովին քանդեցին…
Արա Վարդանյանի էջից: