Ֆրանսիայի Շերբուրգ քաղաքում ընթացող 42500եվոր մրցանակային հիմնադրամով տղամարդկանց թենիսի ATP Challenger Tour մրցաշարքի Challenger La Manche – Cherbourg անվանումը կրող մրցաշարը մոտենում է ավարտին:
Այստեղ մենախաղի մրցումներում վերելքով հանդես եկած ռուսաստանցի 19-ամյա Կարեն Խաչանովին երեկ ուշ երեկոյան չհաջողվեց հաղթահարել 3-րդ շրջանի՝ քառորդ եզրափակչի արգելքը: Հայազգի երիտասարդ թենիսիստն, ով 2-րդ շրջանում կամային բարձր որակների հաշվին 3:6, 6:2, 6:4 հաշվով հաղթել ու պայքարից դուրս էր մղել դասակարգման աղյուսակում 321-րդ տեղն զբաղեցնող տանտերերի ներկայացուցիչ՝ 27-ամյա ֆրանսիացի Մաքսիմ Տեյշեյրային, 3-րդ շրջանում վերջինիս հայրենակից, մենախաղի վարկանիշային ցուցակում հիմա 180-րդ տեղում ընթացող 30-ամյա Վենսան Միյոյի արգելքը չկարողացավ հաղթահարել:
1ժամ 9 րոպե տևած մրցամարտում 7:65,6:4 հաշվով հաղթեց Միյոն ,ով կիսաերզափակչում աշխարհի 151-րդ ռակետ 21-ամյա ավստրալացի Ջորդան Թոմպսոնի հետ մրցավեճում կվիճարկի եզրափակչում հանդես գալու իրավունքը:
Կարենն իր հակառակորդի մատուցումներից և ոչ մեկը չկարողացավ վերցնել, կատարեց 11 էյս, ու կրկնակի 4 սխալ թույլ տվեց: Վենսանն իր հերթին իրացրեց մեկ բրեյք- փոյինթ, կատարեց 6 էյս ու ոչ մի անգամ չսխալվեց իր մատուցումների ժամանակ: Այս մրցակիցների անձնական հանդիպումների դիմակայությունում հաշիվը հավասարվեց ՝1:1:
Ստուգատեսի մենախաղի մրցումներում տարած 2 հաղթանակների շնորհիվ Կարեն Խաչանովը ստացավ 1245 եվրո պարգևավճար ու վաստակեց վարկանիշային 17 միավոր:
Վերջինս թույլ կտա հայ թենիսիստին հաջորդ շաբաթվա սկզբում ATP-ի մենախաղի դասակարգման ցուցակում 152-ից բարձրանալ 145-րդ հորիզոնական: Ռուսաստանցի 19-ամյա թենիսիստն իր կարիերայի ընթացքում նման բարձր հորիզոնական դեռ երբեք չի զբաղեցրել:Նրա մինչ այժմ ունեցած լավագույն ցուցանիշը՝ 150-րդ տեղն է եղել 2016թ փետրվարի 15-ին: Պրոֆեսիոնալ թենիսիում 2013թ-ից հանդես եկող շնորահաշատ հայազգի մարզիկը վաստակել է 160839 դոլար պարգևավճար, որից 26 099 դոլարը ընթացիկ մրցաշրջանում ՝2016թ-ին:
Արամ Ուգուջյան