Քիչ առաջ Սանկտ Պետրբուրգում ընթացող 753 հազար դոլար մրցնակային հիմնադրամով՝ St. Petersburg Ladies Trophy-ի անվանումով կանանց թենիսի մրցաշարում ավարտվեց մենախաղի մրցումների 2-րդ շրջանի ՝1/8-րդ փուլի Ռուսաստանը ներկայացնող հայազգի 21-ամյա թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանի, ով WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում այս շաբաթ 43-րդ տեղում է և աշխարհի 20-րդ ռակետ , 28-ամյա նշանավոր սերբ թենիսիսուհի Անա Իվանովիչի միջև անցկացված մրցամարտը:Սա WTA-ի պրոֆեսիոնալ մրցաշարերում նրանց միջև տեղի ունեցած առաջին հանդիպումն էր:

 


1-ին խաղափուլում լարված ու անհաշտ մրցապայքար էր ընթանում:Գասպարյանը արժանի դիմադրություն ցույց տվեց իր հեղինակավոր մրցակցին: Սերբուհին հաշվի մեջ առաջ անցավ՝ 4:2, սակայն Մարգարիտան վերադասավորեց իր խաղն ու շուտով վերականգնեց հավասարությունը ՝4:4: Բայց Իվանովիչն իր փորձի ու հմտության հաշվին կրկին հաջողության նժարը թեքեց իր կողմն ու 48րոպե տևած պայքարում ի վերջո 7:5 հաշվով շահեց 1-ին խաղափուլը: 2-րդ խաղափուլում Իվանովիչը կարողացավ կոտրել Գասպարյանի համառ դիմադրոթւյուն ու 6:2 հաշվով շահելով նաև այդ խաղափուլը, 1ժամ 22 րոպե տևած մրցամարտում հաղթանակ տոնեց ու քառորդ եզրափակչում հանդես գալու իրավունք ստացավ:

 


Մարգարիտան իր մրցակցուհու երկու մատուցում կարողացավ իրագործել, կատարեց 5 էյս ,ու թույլ տվեց կրկնակի 4սխալ, այն դեպքում երբ Անան կատարեց 5 բրեյք, ու 3 էյս, և 5 անգամ սխալվեց մատուցումների ժամանակ:
Տեղին է նշել,որ 1/16-րդ շրջանում վիճակահանության քնահաճույքով Գասպարյանին մրցակից էր բաժին հասել մեկ այլ սերբուհի՝ 24-ամյա Բոյանա Յովանովսկոին ,ում հայուհին 56րոպեում հեշտությամբ հաղթեց 6:1,6:2 հաշվով: Ցավոք, չնայած արժանապատիվ ելույթին ու արժանի դիմադրությանը սերբական երկրորդ արգելքը Մարգարիտային այս անգամ չհաջողվեց հաղթահարել:
Այս մրցաշարում տոնած իր միակ հաղթանակի համար հայ թենիսիստուհին վաստակեց 10560 դոլար պարգևավճար և վարկանիշային 55 միավոր: Վերջինս նրան թույլ կտա հաջորդ շաբաթվա սկզբում դասակարգման համաշխարհային ցուցակում 2 տեղով առաջադիմել ու զբաղեցնել արդեն 41-րդ հորիզոնականը:
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: