Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Զարուհի Փոստանջյանը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին իշխանությանն աջակցելու համար: Նշել է, թե Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Գագիկ Ջհանգիրյանը ողջունել են իրենց հետապնդողներին:
Ցավում եմ, անկեղծ, որ Զարուհի Փոստանջյանը, ով եզակի չպղտորված քաղաքական գործիչներից էր, ինքնակոչ ու անպատասխանատու հայտարարություններ է սկսել անել ընդիմադիր գործիչների հասցեին:
Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ մի դեպքում Փոստանջյանը չի կարող հիմնավորել, թե ինչից ելնելով է նման անբովանդակ հայտարարություններ անում:
Միգուցե խնդիրն այն է, որ Փոստանջյանը «լրջորեն» պատրաստվում է 2017 թվականի ընտրություններին և քանի որ քաջ գիտակցում է, որ հնարավորություն չունի իր մահացած կուսակցությունով հայտնվել խորհրդարանում, ընկել է ցուքցվանքի մեջ: Նիկոլ Փաշինյանի վրա վայրահաչելն էլ ունի իր յուրահատուկ առաքելությունը. Դաշտում պետք է մեկի վրա հարաքյաթ գալ, սեփական լուզերությունը կոծկելու համար:
Տիկին Փոստանջյան սխալ հասցեով եք դիմել: Հետապնդողներին, այս դեպքում իշխանավորներին, աջակցելու բազմաթիվ փոսրձեր է արել հենց ձեր երբեմնի կուռք Րաֆֆի Հովհաննիսյանը իր՝ «փարևելու մոգական կոմբինացիայի» շրջանակներում:
Տիկին Փոստանջյան քաղաքական ուժ ձևավորելու մասին մտածեք, ամոթն է:
Անուշիկ Աբգարյան