Զարուհի Փոստանջյանը դեռ շարունակում է Երևանի քաղաքապետարանի անցուդարձը «դժոխքի վերածելու» խոստումները: Հենց այստեղ է սկսվում քաղաքականությամբ զբաղվելու մասին ընկալումների խեղաթյուրումը:
Փոստանջյանին պետք է ինչ-որ խողովակներով հասկացնել, որ որքան էլ քիչ քվեներ ստացած լինի, իրենց վստահողը, քվե տվողը Երևանի ապագայի իր տեսլականն է կապել իր անձի հետ, ոչ թե ինչ-որ մեկին վատություն անելու...
Մարդկանց ձայները պետք չէ ծախսել սեփական նկրտումների ու գերանձնական ճաշակների վրա, թեկուզ և մեկ հոգու ձայնը։