Մալաթիա տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիաեն իրականացնում: Թեպետ վաղ առավոտյան գնացել են աշխատանքի, բայց հրաժարվել են բացել իրենց տաղավարները: Նրանք պահանջում են իջեցնել տաղավարների վարձավճարները: Տոնավաճառի աշխատակիցներն իրենց պահանջի հիմքում դնում են այն փաստարկը, թե վերջին շրջանում առևտի տեմպերը նվազել են և իրենք ի վիճակի չեն լինում վճարել իրենց վարձավճարները:

 


Հարկ է նշել, որ թե բացօթյա և թե փակ տոնավաճառների վաճառքի կազմակերպման հարցում գոյություն ունի մրցակցություն և ոլորտի բարգավաճման գործում էական դեր ունեն նաև աշխատակիցների և սեփականատերերի հարաբերություններն և փոխզիջումային գործելակերպը: Այս հանգամանքներով պայմանավորված' կան տոնավաճառներ, որոնք կարողանում են արդյունքներ գրանցել' ի տարբերություն մյուսների:

 


Միևնույն ժամանակ, տոնավաճառների կազմակերպումը պետության կարգավորման դաշտից դուրս է, իսկ այն դեպքում, երբ տոնավաճառների աշխատակիցները բողոքում են վարձավճարներից, ապա գոյություն ունի երկու տարբերակ' վարձավճարի հարում հասնել համաձայնության տոնավաճառի տնօրինության հետ կամ տեղափոխվել մեկ այլ տոնավաճառ, որտեղ պայմանները կլինեն ընդունելի:

 

 

Մանե Զաքարյան