Մի քանի տասնյակ հազարավոր առեւտրային գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցվում է 1 տոկոսի: Սա նոր կառավարության կողմից հարկային օրենսդրության կարեւոր փոփոխություններից մեկն է, որը նպատակ ունի թեթեացնել փոքր եւ միջին բիզնեսի, մասնավորապես առեւտրային գործունեություն իրականացնողների բեռը:


Մյուս կողմից, հարկային բեռը թեթեւացնելով, կառավարությունը նպատակ է հետապնդում բացահայտել այն ստվերը, որ խոշոր բիզնեսը առավելապես տոնավաճառների միջոցով շարունակում է պահպանել: Դրա հետեւանքով, բացի ստվերային մեծածավալ շրջանառությունից, նույն տոնովաճառները կեղծված կամ մաքսանենգորեն ներկրված բազմաթիվ ապրանքների վաճառքի վայր է դառնում: Այս երեւույթների դեմ պայքարելու հնարավորություն ունենալու համար, հարկային բեռի թեթեւացմանը զուգահեռ, կառավարությունը փոքր ու միջին ձեռնարկությունների համար փաստաթղթաշրջանառությունը դարձրել է պարտադիր:


Այսինքն, առեւտրային գործունեություն իրականացնողները պարտավոր են իրենց մատակարարներից ստանալ մատակարարված ապրանքի վերաբերյալ փաստաթուղթ' հաշիվ-ապրանքագիր կամ ՀԴՄ կտրոն:

 

 


Խաչատրյան Ժոռա