Նայում եմ ակտիվիստ ընդդիմադիր ողջ դաշտը ամենավերջին հայհոյանքներն են հնչեցնում իրենցից մեկի ' Վարդկես Գասպարիին բանտախցում ճնշելու, նվաստացնելու տհաճ նորուտյունների հետ: Պահանջում են հանցագործ «գողական» խցակիցներից գողական կոդեկսի նորմերի պահպանում, սպառնում են առաջրկում են կախել, մորթել, խորովել և ինկվիզիցիոն տարբեր մեթոդներով տանջամահ անել Գասպարիին ձերբակալողներից սկսած խցակիցներից վերձըցրած: Հետո էդ ինտերնետային առյուծներից մեկը հանկարծ ընկնում է բանտ (Աստված չանի) ու սկսվում է վայնասու՜նը...
Արա շանս են տվել ձեր ասածները անեք ի՞նչ եք վնգստում: Ասածս ինչ է: Գասպարիի հանդեպ ես անտարբեր եմ, չեմ ընդունում իր պայքարի ձևը և օգուտ չեմ տեսել իր պայքարից, դա մի կողմ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ոչ էլ ճիշտն ասած կուզենամ նրա վրայից մի մազ անգամ պակասի կամ նվաստացնեն: Սակայն ինչո՞վ եք տարբերվում դուք, որ նման ձև եք արձագանքում նրանց ովքեր հակառակ կողմից են հայհոյում, սպառնում ու ձեռքերն էլ ընկած առիթը բաց չեն թողնում ասածները անելու: Եթե դեմ եք գողականին ինչու՞ եք պահանջում որ կոդեքսով վարվեն ու խեղճին ձեռք չտան:
Եթե դեմ եք բռնությանն ու նվաստացմանը ինչու՞ եք ինքներդ սպառնում կամ ծնող հայհոյում թեկուզ և ձեզ հակառակվող ուժին: Ինչո՞վ կտարբերվեք նրանցից եթե ձեր ուզած միջավայրում ձեր ձեռքը ընկնի նրանցից մեկը: Ինչու՞ բանտախցում Վարդան Պետրոսյանին չէին ճնշում...Հը՞: Ասում էիք ինքն էլ էր քաղաքական զոհ չէ՞, ասում էիք իրեն էլ են իշխանությունները հատուկ կալանավորել չէ՞: Ինքն էլ է ինտելեգենտ ու հանցագործ աշխարհից հեռու մարդ: Արի ու տես իրեն ոչ միայն չէին ճնշում իր մասին հոգ էին տանում նույն էդ խցի հանցագործ տղերքը: Ինչու՞.... «Իսկ ինչու՞ է Դետոչկինը հատկապես ձեր մեքենան փորձում գողանալ»
Զաքարյան Արշակ