Մշակութային արժեքների պահպանության համար պայքարը ինքնին դրական երևույթ է, բայց եթե դա կատարվում է համաչափ կերպով: Օրինակի համար որպես մշակութային կոթող ինչ տարբերություն կա Ծածկած շուկաի և Աֆրիկյանների շենքի միջև: Երկուսն էլ իրենց հերթին որոշակի արժեք են ներկայացնում: Իսկ ինչու մի շարք ՀՀ քաղաքացիներ չէին պայքարում Փակ շուկաի համար, բայց պայքարում են Աֆրիկյանների շենքի համար: Ի հարկե, ոստիկանության դեմ հեշտ է պայքարել, ավելի ապահով է, քան ասենք Սամվել Ալեքսանյանի և նրա կլանի դեմ: Կամ էլ կա մեկ այլ վարկած. մի խումբ ՀՀ քաղաքացիներ պարապ են մնացել: Ինչևիցե ինչպես իրենք են ասում իրենց սահմանադրական իրավունքն է, բայց այս պահի դրությամբ երկու քարի համար պայքարելը այդքան էլ նպատակահարմար չէ, երբ երկիրը կանգնած է կործանման շեմին:

 



Կարպիս Փաշոյան