Հայաստանի ճանաչմանը նվիրված 1920 թվականի բացիկ... 1920 թ. հունվարի 19-ին Անտանտի Գերագույն խորհուրդը (ներկայումս՝ Եվրամիություն) փաստացի պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը: Հայաստանի պետական սահմաններն այդ պահին դե-ֆակտո և դե-յուրե ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանը) և Կարսի մարզի վարչական սահմաններն ամբողջությամբ՝ շուրջ 60 հազար քառակուսի կմ (Սյունիքն ու Արցախը՝ դեռևս ինքնավարության կարգավիճակ ունեին):

 

Նորանկախ երկրի համար այդ կարևորագույն իրադարձության վերաբերյալ թողարկվեցին հատուկ բացիկներ: Ներկայացվող բացիկի վրա գրված է. «Կեցցէ՜ Հայաստան: Յիշատակ Հայկական Հանրապետութեան ճանաչման, 19 Յունվար 1920»: Նկարում պատկերված է հայ զինվորը թուրը ձեռքին՝ թուրք ասկյարի անկենդան մարմնի վրա ոտքը դրած և Հայաստանի պետական եռագույն դրոշը վերեւ պարզած: Ենթադրվում է, որ բացիկի հեղինակն է եղել նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը:

 

 

 

Ռուբեն Շուխյան