Հայաստանի բնակչության 2,13 մլն-ը ինտերնետի ակտիվ օգտագործող է, որն իրական բնակչության մոտ 81 տոկոսն է։ Իրական բնակչության 35 տոկոսը սոցիալական ցանցի անդամ է։
Ինձ թվում է մեր խնդիրների լուծման մի մասի բանալին էս թվերի մեջ է։ Պետք է փորձել էս պոտենցիալը օգտագործել լիքը խնդիրներ լուծելու համար։ Լինի դա նորարական բիզնես մարդկանց կյանքը հեշտացնելու, թե հասարակական կազմակերպություն իր առջև դրած խնդիրները լուծելու համար պետք է կարողանան օգտագործել նաև այս հնարավորությունը։
Բիզնեսն արդեն ակտիվ նման խնդիրներ լուծում է, օրինակ օնլայն տաքսիները կամ մենյու․ամ-ը, որոնք ամբողջովին փոխում են տվյալ ոլորտի գործունեությունը։ Hanraqve.com-ն էլ լավ փորձ էր ընտրական համակարգի խնդիրները լուծելու համար։
Այթի ոլորտի մասնագետները կարող են հասարակական կազմակերպություններին օգնել իրենց առջև դրած մի շարք խնդիրներ ավելի հեշտությամբ լուծել։
Երևի սա Հայաստանի զարգացման լավագույն պոտենցիալներից մեկն է, որի ներուժը դեռ պետք է բացահայտվի։
Արմեն Գրիգորյան