Երբ գրանցվում ես սոցիալական ցանցում՝ հենց սկզբից պետք է նկատի ունենալ, որ դուք դառնում եք բազմաբնույթ «ընտանիքի» անդամ, որտեղ և իրենց դաստիարակությամբ, և իրենց կրթությամբ, և իրենց խառնվածքով, և իրենց հոգեմտակեցվածքով, և իրենց կենցաղավարությամբ, և իրենց քաղաքական ու կրոնական հայացքներով տարբեր մարդիկ են։ Եթե անհանդուրժող եք՝ մի ընկերակցեք, չէ՞ որ դուք եք ձևավորում ձեր ՖԲ ընկերների տասնյակ-հարյուրավոր-հազարավոր ցանկը։

 


Ու պետք չի կոպիտ կամ հեգնական արտահայտվել այն ընկերների հասցեին, ովքեր իրենց բազում ընկերների մեջ հենց ձեզ են նկատել ու կիսվում իրենց տոնը, ուրախությունը։

 

Ու եթե անգամ այն ձեզ չի հետաքրքրում՝ կամ քաղաքակիրթ պատասխանեք կամ առնվազն լռեք։ Օրինակ, երբ իմ եզիդական հավատքի ընկերներից իրենց տոնական օրը շնորհավորանք եմ ստանում՝ ժպտերես շնորհավորում եմ, չնայած ոչ մի առնչություն չունեմ իրենց հավատքի հետ։ Անհասկանալի ու մեծամտական է այդ անհանդուրժողականությունը։