Հանրակրթության ոլորտում վերջին տարիներին իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ: Դրանք ուղղված են կրթության որակի բարելավմանն ու մատչելիության բարձրացմանը:
Եթե մի փոքր հետ նայենք, կարող ենք փաստել, որ նախորդ տարիներին ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք որոշ չափով կրճատել են ոլորտում առկա խնդիրները: Այնուամենայնիվ ոլորտում առկա խնդիրները մեկ օրում լեւծել հնարավոր չէ:

 


Նախորդ տարիներին ընդունվել են ներառական կրթությունը հանրակրթական դպրոցներում և ներկայումս ներառական կրթություն իրականացվում է հանրապետության 182 հանրակրթական դպրոցներում: Բացի դա
Օրենքով սահմանվել են նաև հատուկ դպրոցներում և ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցներում պետական աջակցությունից օգտվելու իրավունք ունեցող ԿԱՊԿՈՒ երեխաների 6 խմբերը: Հարկ է նշել հատկապես այն, որ այս օրենսդրական փոփոխությունների արդյունքում նաև կրճատվել է հատուկ դպրոցների թիվը: Հատուկ կրթության համակարգում գործող 52 հատուկ դպրոցների փոխարեն, որտեղ նախկինում սովորում էր շուրջ 10000 երեխա ներկայումս գործում է 23 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, որտեղ 2014-2015 ուսումնական տարում սովորել է շուրջ 2300 երեխա, և որոնցից գիշերել է մոտ 30%-ը:

 


Իհարկե այս ամենն բավականին լավ է և խոսում է ոլորտի առաջընթացի մասին, սակայն դեռևս մնացել են որոշակի չլուծված խնդիրներ: Որպես օրինակ այս պահին գոյություն չունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վաղ հայտնաբերման ու հաշվառման համակարգ:
Բացի դա ամբողջական չեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության վերաբերյալ տվյալները: Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունները կենտրոնացված են առանձին մարզերում քաղաքներում, մինչդեռ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ կան ՀՀ ողջ տարածքում, և դա խոչընդոտում է կրթության հասանելիությանը:
Կան խնդիրներ որոնց չեմ անդրադառնում: Ինչևէ այս ամենը հաշվի առնելով որոշվել է հավանություն տալ համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողու-թյունների պլանին և ժամանակացույցին:

 


Ծրագրի միջոցով նախատեսվում է բարձրացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության մատչելիությունն ու որակը:
Կկիրառվի երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Ինչ է դա իրենից ներկայացնում: Օրենքի կիրառման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից:
Կրթության զարգացման ռազմավարական նպատակին հասնելու համար մինչև 2015 թվականը սահմանվել են նպատակադրումներ, որոնք վերաբերում են նաև հատուկ կրթությանը, այն է՝ տարրական և միջին դպրոցում համախառն ընդգրկվածությունը հասցնել 99%-ի, ընդլայնել դպրոցահասակ երեխաների (ներառյալ' կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող), ազգային փոքրամասնությունների և խոցելի մյուս բոլոր խմբերի երեխաների' որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունները' ստեղծելով ներառական կրթության հնարավորություններ բոլոր հանրակրթական դպրոցներում:

 


Սա բարեփոխման ծրագրի մի մասն էր, սակայն այսքանից էլ երևում է, որ այն իրենից ներկայացնում է խնդիրների լուծմանն ուղղված արդյունավետ մեխանիզմ: Ենթադրում եմ, որ նոր ծրգարով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնդիրները մինիմալի կհասնի:

 

Նարեկ Սարգսյան