Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման տարիներին կրթության ոլորտում գրանցվել է էական առաջընթաց, նշենք բազմաթիվ ձեռքբերումներից 10 կետ, որոնք նպաստել են կրթության որակի բարելավվմանն ու մատչելիությանը՝
1. ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկով ամեն տարի գումարներ են հատկացվել ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու համար։ Ներդրվել են մի շարք սոցիալական ծրագրեր. մասնավորապես, դրանցից են ուսանողական վարկերը, որոնք օգնում են երիտասարդներին հաղթահարել ֆինանսական խնդիրները մասնագիտություն ձեռք բերելու ճանապարհին։
«Բարձրագույն և հետբուհական մանսագիտական կրթության մասին» օրենքով սահմանվել է, որ բուհը պետք է զեղչեր կիրառի վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսի դեպքում՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը:
2. Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը։ Շուրջ երեք տարի Երևանը դարձավ եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաքը:
3. Հեշտացվել է բուհ ընդունվելը։
4. Մասնավոր բուհերի թվի եռակի կրճատում։
5. Հիմնական կրթության հիմքով քոլեջներ կամ ուսումնարաններ դիմած սովորողների համար ապահովվել է անվճար կրթություն:
6. Դպրոցներում ներդրվել է շախմատ առարկան։ Սա բացառիկ ծրագիր է, և հայաստանյան այս փորձն ուսումնասիրում են աշխարհի շատ զարգացած երկրներ։
7. Մեծ զարկ է տրվել ներառական կրթության զարգացմանը։
8. Բոլոնիայի գործընթացի շրջանակներում կատարվել է մեծ աշխատանք, ձևավորվել են անհրաժեշտ ենթակառուցվածքներ' որակի, դիպլոմների ճանաչման հետ կապված:
9. Դպրոցներում զարգացում է ապրել օլիմպիական շարժումը։ Տարեցտարի ավելացել է միջազգային օլիմպիադաներում հայ աշակերտների նվաճած մեդալների թիվը։
10.Ամբողջ հանրապետությունում բացվել են 300 նոր նախակրթարաններ։
Կարեն Ավագյան