Ալիևը Գյանջայում սպասում է Մեծ եղբորը ,,,,,,,,,
Թուրքական ԶԼՄ –ները այսօր հաղորդագրություն են տարածել առ այն,որ վաղը ՝ փետրվարի 18 ին, Թուրքիայի նախագահը աշխատանքային այցով մեկնելու է Ադրբեջան, մասնավորապես նշվում է, որ հանդիպումը տեղի է ունենալու Գյանջայում ,որտեղ արդեն այսօրվանից Մեծ եղբորը սպասում է Ադրբեջանի նաղագահ Ալիևը:

 


Ըստ թուրքական լրատվամիջոցների,հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև ԼՂՀ հակամարտության հարցը:
Գաղտնիք չէ , որ ադրբեջանական կողմը առաջնագծում ակտիվություն է ցուցաբերում հենց այն ժամանակ ,երբ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունից այցելություն է լինում, ինչի ապացույց է նաև 2015 ի սեպտեմբերին Դավիթողլուի այցից հետո ադրբեջանական կողմի դրսևորած ագրեսիան,այդ ժամանակ հակառակորդը Ղարաբաղի հյուսիսարևելյան ուղղությամբ օգտագործեց Դ-30 «Հաուբից» տեսակի հրետանային տեխնիկա:

 


Ռուս–թուրքական լարված հարաբերությունների ֆոնին,կարելի է ենթադրել ,որ այս անգամ ևս թուրքական ղեկավարությունը փորձելու է այսպես ասած «դուխ» տալ իր փոքր եղբորը ,ինչը ենթադրում է առաջնագծում լարվածության մեծացում :
Վերջի երկու օրերին՝ ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի հաղորդագրության ,հակառակորդը «հանգստություն» է ցուցաբերում առաջնագծում ,և հիմնականում հրաձգային զենքեր է օգտագործում ,ինչը վկայում է այն մասին ,որ ադրբեջանական կողմը այսպես ասած տարված է էրդողանի այցով,և ենթադրում եմ,որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը անհամբեր սպասում է թուրքական «գառանտիային» , ինչը ներկա պահին շատ կարևոր է Ադրբեջանի համար:

 


«Ֆռոնտում» ունեցած անհաջողության և մանաթի արժեզրկման ֆոնին , հակառակորդը օգնության ձեռք է խնդրելու թուրքերից,և Թուրքիան առաջնահերդ ունենալով իր շահը, փորձելու է ամեն ինչ անել ,որ «փոքր եղբայր» Ադրբեջանի «խաթրը» չկոտրի:
Այս ամենը հաշվի առնելով պետք է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի..........

 

Վիտալի Մանգասարյան