Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանն այն եզակի հայերից է, ով այս պահին շատ բարձր պաշտոն է զբաղեցնում գործող վերազգային պետական միավորումներից մեկում' ԵՏՄ ում: Ի պաշտոնե նա համակարգելու է ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների աշխատանքը' հանդիսանալով ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ:
Պատմությունից մեզ հայտնի է միայն մեկ հայ, դա Անաստաս Միկոյանն էր, ով նմանատիպ վերազգային կառույցի ղեկավար-անդամ է եղել խորհրդային միության տարիներին: Ես կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիների այն կարգախոսը, որ պետք է ստեղծել «Հայերի աշխարհ», նա իր գործունեությամբ իրականություն է դարձնում: Այսինքն Հայաստանի հզորության կարևոր բաղադրիչներից է ազգությամբ հայերի հաջողությունները աշխարհի տարբեր երկրներում և ոլորտներում ունեցած ձեռքբերումները:
Խորապես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, եթե չի կարող այդ կարևոր գործընթացներում օգտակար լինել, ապա գոնե պետք է չխանգարել, որովհետև մեր հարևաններն ամեն ինչ անում են նման հայերին խոչընդոտելու համար: Աշխարհի բոլոր հայերը դրսում պետք է միասնական լինեն ու օգնեն մեկը մյուսին: Տառոսը մեզ հայտնի ու անհայտ մյուս հայերին:
Զոհրապ Եգանյան