Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներն այս ժամանակահատվածում ամենաշատը կախված են 2 մարդուց՝ ՀՀ վարչապետից՝ այս դեպքում Հովիկ Աբրահամյանից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանից:
Իհարկե գաղտնիք չէ, թե ստեղծված բարենպաստ իրավիճակում, գիտակցված և ճիշտ աշխատանքի պարագայում որքան մեծ օգուտներ կարող ենք քաղել մեր երկրի համար: Այդ օգուտների չափն ու «որակը» մեծապես պայմանավորված է վերոնշյալ երկու անձանց թե´ անձնական հարաբերություններով և թե´ խելացի ու գիտակցված համագործակցությամբ:
Բարեբախտաբար, ինչպես երևում է, Աբրահամյանն ու Սարգսյանն առավել քան որևէ մեկը հասկանում ու գիտակցում են այդ ամենը և լիահույս եմ, որ վերջիններիս խելքն ու խոհեմությունը ամբողջովին կբավականացնի, որ ստեղծված հնարավորություններից առավելագույնը քաղեն մեր պետության և ժողովրդի համար:
Բայց ինչպես միշտ, այս պարագայում էլ կան մարդիկ, ավելի ճիշտ չար լեզուներ կեղտոտ բերաններում, որոնք սովոր են ամեն ինչ փչացնելուն, իրենց շուրջը գտնվող գեղեցիկ ու լուսավոր երևույթներն իրենց իսկ ցեխաերանգ գույներով գունավորելուն և իրենց ստեղծած մշուշի և պատկերացրած անարդարության դեմ պայքարելուն:
Այդպիսի մարդիկ քիչ չեն նաև հենց վարչապետի և Սարգսյանի շրջապատում, ովքեր շակալավարի ու կեղծ ժպտալով նրանցից յուրաքանչյուրին առանձին առանձին, առիթը բաց չեն թողնում իրար դեմ լարելու և միմյանց դեմ «մուտիլովկաներ» անելու:
Չեմ հասկանում, ո՞րն է նրանց շահը, ինչու՞ են նրանք իրենց «մուտիլովկահոբբիով» խանգարում մարդկանց, ովքեր իրոք աշխատում են, որ մեր երկիրը դուրս բերեն այս ծանր վիճակից:
Հ.Գ. Ինձ թվում է, թե դրա միակ բացատրությունն այն է, որ Աբրահամյանն ու Սարգսյանն իրենց գործելաոճով արդեն սկսկել են «քար գցել» վերոնշյալ պոռոտախոսների գործին, որովհետև Աբրահամյան-Սարգսյան միասնությունն ու համագործակցությունը որքան խորանա և անխափան լինի, այնքան Հայաստանն ավելի արագ դուրս կգա այս վիճակից և իրենց ավելի ու ավելի քիչ թեմա կմնա խոսելու, իսկ ինչպես գիտենք, նման մարդկանց միակ գործը «ամբաղ-զամբաղ» խոսելն է ու Հայաստանի զարգացումն ուղղակիորեն հարված է նրանց «մուտիլովկահոբբիագործին»:
Ես Հայ եմ