Այսօր միջազգային հարաբերությունների համակարգում բավական լարված իրավիճակ է: Գլոբալ բազաչափ ու բազավեկտոր հակադրությունը, տնտեսական ճգնաժամը, միջազգային նորմատիվ դաշտի փոփոխությունները և վերադարձը ռազմական ուժի քաղաքականությանը ստեղծել են գլոբալ անկայունության մի բացառիկ իրավիճակ: Այս առումով գլոբոլ անվտանգային տենդենցները առավել իրատեսականորեն հասկանալու համար, հարկ է առավել ուշադիր լինել գլոբալ երկխոսության, քննարկումների անցկացման բոլոր ֆորմատների նկատմամբ: Մեր կարծիքով դրանց մեջ իր բացառիկ կարևոր ու առանցքային նշանակությունն ունի Մյունխենի անվտանգության համաժողովը, որն այս տարի անցկացվեց փետրվարի 12-14:
Իր մեջ արտացոլելով գլոբալ անվտանգության հիմնական տենդենցները, առկա խնդիրները և օրակարգերը՝ այս անգամ համաժողովի օրակարգի առաջնահերթ հարցերը վերաբերում էին Չինաստանին, Իրանին, ՌԴ-ին և Իսլամական պետությունը: Քննարկման օրակարգում կարևոր տեղ զբաղեցրեցին նաև Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում ու Սիրայի շուրջ ձևավորված իրողությունները, ինչպես նաև հիմնախնդիրներ կապված մարդու, նրա առողջության, կլիմայի անվտանգություն և ապագայի պատերազմների հետ: Հաշվի առնելով, որ համաժողովի օրակարգը և քննարկումների ֆորմատը բավական հագեցած էր ու բազմազան, մենք կդիտարկեն համաժողովի քննարկման մի քանի հարցեր, որոնք արտացոլվել են ամփոփիչ զեկույցում (Munich Security Report 2016: Boundless Crises, Reckless Spoilers, Helpless Guardians):
Ինչպես դեռ տարիներ առաջ Զ.Բժզինսկին էր նշում, ԱՄՆ-ի դիվանագիտություննը առավել ուշադիր պետք լինի ոչ թե ՌԴ-ի, կամ գլոբալ ահաբեկչության հիմնահարցերի, այլ հատկապես Չինաստանի քաղաքականության նկատմամբ:
Զեկույցում՝ որպես առաջնային հիմնահարց, դիտարկվում է վերջին տարիներին Չինաստանի դերի ու նշանակության ավելացումը և նրա ազդեցության այսօր առկա տենդենցները:
Չինաստանը երբեք այդքան աննախադեպ տնտեսական ու քաղաքական ազդեցություն չի ունեցել, որքան այսօր: Պեկինը ծրագրեր է իրականացնում Լատինական Ամերիկայից մինչ Աֆրիկա: Որպես քաղաքական ու տնտեսական ծրագրերի մասշտաբայնության ամենից վառ դրսևորում, կարելի է արձանագրել «Մեկ սահման, մեկ ուղի» հայեցակարգը, որը նյութականացավ «Նոր Մետաքսի մեծ ճանապարհ» եվրասիական ենթակառուցվածքային ու հաղորդակցային ուղիների բացառիկ ընդգրկման ծրագրի իրականացմամբ: Իհարկե այդ ծրագրի մասով ամեն բան չէ, որ լիարժեք հստակ է, հաշվի առնելով Չինաստանի ներքին տնտեսական վիճակի որոշակի բացասական փոփոխությունները, սակայն ծրագրի հավակնոտությունը և նրա վրա ներդրված ջանքերն ամենայն հավանականությամբ կարդարացվեն: Այս կոնտեքստում Չինական հետազոտությունների Մորկոսուր-ի ինստիտուտի փորձագետները արձանագրում են, որ. «այսօր չինական առաջնորդության երեք հիմնական նպատակներ են առկա և որոնց իրականացմանն է ուղղված Չինաստանի քաղաքականությունը: Դրանք են՝ տնտեսական դիվերսիֆիկացիան, քաղաքական կայունությունը և բազամակենտրոն աշխարհակարգի հաստատումը»:
2015-ին չին-ռուսական հարաբերությունները բավական սերտ էին հատկապես Եվրասիական տնտեսական միության և Նոր մետաքսի մեծ ճանապարհ ծրագրերի իրականացման ներքո: Ավելին՝ կողմերը որակական նոր մակարդակի հասցրին իրենց հարաբերությունները գազի ոլորտում՝ կնքելով 400մլրդ դոլար-ի պայմանագիր: Այս համատեքստում զեկույցում նշվում է, որ չնայած չին-ռուսական հարաբերություները կայուն ռազմավարական բնույթի են, սակայն խոսքը չի կարող գնալ «ամուսնության մասին»: Չինաստանը շահագրգիռ է ՌԴ-ի հետ լավ հարաբերություններում, սակայն շահագրգիռ չէ ԱՄՆ-ի կամ ընդդեմ Արևմուտքի դեմ ՌԴ-ի հետ ֆորմալ դաշինք կազմելու մեջ: Փաստ է, որ չին-ռուսական հարաբերություններում կան հստակ ուրվագծելի սահմանաչափեր:
Սա արձանագրում է տալիս, թե ինչպես գերտերությունները կարող են կառավարվել իրենց համագործակցությունը և միաժամանակ կապված երրորդ երկրների հետ ունենալ տարբեր քաղաքական ուղղվածության ու այլ բնույթի շահեր: Չինաստանի դեպքում դա վերաբերում է հատկապես ԱՄՆ-ի հետ հարաբերություններին ու Չինական ծովում ու ռեգիոնում ուժային հարաբերակցության բնույթին, որոշ կղզիների պատկանելության հարցերին:
Զեկույցը պատրաստող փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ի համար այս շրջանում աշխարհառազմավարական մատահրավերները իսլամական բռնությունը կամ ՌԴ-ի՝ վերականգնվող դիրքերը չեն, այլ այն, որ Չինաստանի աճող ազդեցությունը կասկածի տակ կդնի ԱՄՆ-ի գլոբալ առաջնորդությունը: Ըստ նրանց Չինաստանը գլոբալ աշխարհակարգ է փորձում ստեղծելով՝ ձևավորելով քաղաքական, տնտեսական, ֆինանսական, դրամավարկային ոլորտներին վերաբերող միջազգային կառույցներ, կազմակերպություններ ու ծրագրեր (BRICS, RCEP, Free Trade Area of the Asia-Pacific, China International Payment System, China Union Pay, Universal Credit Rating Group, CICA, Shanghai Cooperation Organization, Xiangshan Forum, Bo'ao Forum, World Internet Conference և այլն):
Զեկույցում արձանագրվում է, որ տնտեսական աճին ու ազդեցությանը զուգահեռ անվտանգության ապահովման դաշտերում սրվում է նաև Չինաստանի նկատմամբ ռեգիոնալ երկրների ընկալումները: Մասնավորապես՝ 2015թ. մարտին իրականացված սոց.հարցումների տվյալներով «Չինաստանի հետ տարածքային խնդիրներից անհանգստացած են իրենց համարում» Պակիստանում՝ բնակչության 45%-ը, Հնդկաստանում ՝ 62%-ը, Վիետնամում՝ 83%-ը, Հվ. Կորեայում 78%-ը, Ճապոնիայում՝ 83%-ը, ֆիլիպիններում՝ 91%-ը, Մալազիայում՝ 46%-ը, Ավստրալիայում՝ 63%-ը:
Անդրադառնալով պետության ռազմական հզորության կարևոր ցուցանիշներից մեկին Չինաստանի ռազմական բյուջին, զեկույցի հեղինակները նշում են, որ 2005-2015թթ.-ի ընթացքում այն կայուն աճ է արձագարել ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական տվյալներով: Առկա ոչ պաշտոնական տվյալների մասով այն կազմել է 182մլրդ, պաշտոնականի մասով՝ 135մլրդ դոլար, որը համապատասխանաբար կազմել է երկրի ՀՆԱ-ի 1.7 և 1.4 տոկոսը:
Շարունակելի…
Ալեն Ղևոնդյան