Նախարարների հնարավոր հրաժարականների հետ կապված ազգային լացուկոծն ու նույնքան հնարավոր նշանակումները վերջապես իրենց տեղը զիջեցին լռությանը:

 


Աղմուկն ավելի շատ էր այս կապակցությամբ, քան իրականությունը. պարզվեց՝ ԿԳ նախարարն, օրինակ, երկրպագուների հոծ բազմություն ունի, մի լաց, մի ողբերգություն, թե ինչքան ենք Ձեզ սիրում, մի հեռացեք, առանց Ձեզ չենք ապրի, ասում են՝ մի երկուսն անգամ փորձել են իրենց նետել հայտնի կամրջից, բայց վերջին պահին, իմանալով, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, խաղաղվել են, հետ կանգնել այդ մտքից:
Բայց, աղմուկն իրականություն ընդունող ազգ ջան, ամեն ինչ լավ է, եթե անգամ Աշոտյանը հեռանա, նրան տեսնել ցանկացողները կարող են վայելել նրան եթերից՝ իր հաղոդրման շրջանակներում :)))

 

Վանե Ազատյան