Փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջը, որը Հայոց եկեղեցու տոներից է։ Տյառնընդառաջը տոնը համընկնում է Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո ժամկետին և նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»:

 


Տոնի ժողովրդական անվանումներն են' Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես:
Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն' տոնի նախօրեին' երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ' իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ և այդ խարույկների վրայով թռնում են նորապսակ զույգերը:
Ուսումնասիրողները գտնում են, որ կրակ վառելու ավանդույթը գալիս է հեթանոսական շրջանից (բազմաստվածության ժամանակաշրջանից):

 


Նման տոն կա նաև պարսկական մշակույթում: Տոնը պարսկերեն կոչվում է Չահարշանբե սուռի (չահարշանբե - չորեքշաբթի և սուռ - խնջույք բառերից)։

 

Վրեժ Հովսեփյան