Սեյրան Սարոյանը այսօր խոսեց պարզ լեզվով,խոսեց ազատամարտիկին վայել շիտակ լեզվով: Նրա խոսքը ազատամարտիկի խոսք էր,ով տարբերություն չդրեց մարտական ընկերների քաղաքական հայացքներից ելնելով,այլ բոլորին ընկերներ ,եղբայրներ համարեց և հստակ ասաց,որ քաղաքական ուժերը քիթները չխոթեն մարտական ընկերների արանքը:

 

 

Հստակ նշվեց,որ իրենք ինքները իրար կհասկանան և կհաշտվեն: Իրոք գեներալի հետ համաձայն եմ և միշտ ասել եմ,որ չի կարելի քաղաքական դիվիդենտներ հավաքել ի հաշիվ ազատամարտիկների,դիմություն թե ընդիմություն մի փորձեք մարտական ընկերներին թշնամացնել,նրանք իրար առանց ձեզ էլ կհասկանան.ռազմի դաշտում առանց ձեր օսլայած օձիքների ,որ իրար հասկացել են,կռվել ու հաշտվել են,ապա հիմա հաստատ իրար կհասկանան:

 

 

 

 

Տիգրան Մկրտչյան