Հաճախ մարդիկ, երբ ուրիշների հանդեպ սխալ են գործում, չեն կարո-
ղանում իրենց մեջ այնքան ուժ գտնել, որպեսզի ներողություն խնդրեն:
Նրանք կարծում են, որ եթե ներողություն ես խնդրում, ուրեմն թույլ մարդ
ես, ուրեմն ինչ–որ բան ես արել, որ պետք է չանեիր, և դա ոչ մի դեպքում
չպետք է ցույց տաս: Բայց ես վստահ եմ, որ դա այդպես չէ: Չկարողանալ
ընդունել սեփական սխալներն ու խուսափել դրանց հետևանքներից' ինձ
համար այժմ թուլություն է, հասկանալ և անկեղծորեն ընդունել սեփա-
կան սխալներն ու դիմացինից ներողություն խնդրելը' ուժեղ մարդու ա-
րարք: Ինչո՞ւ ուժեղ: Որովհետև սեփական ես–ին դեմ գնալը հեշտ չէ, բայց
երբ կարողանում ես անել դա' հօգուտ դիմացինի, ապա հաղթահարում
ես ինքդ քեզ, և դրա համար ուժ է պահանջվում' հոգեկան, ավելի վեհ ուժ:

 


Մարդիկ չեն կարող լավ վերաբերվել մի մարդու, ով չի կարողանում
ներողություն խնդրել: Ո՞ւմ է դուր գալիս, երբ իր հանդեպ սխալվում և նե-
րողություն չեն խնդրում: Դա Ձեզ դո՞ւր է գալիս: Իհարկե, շատ լավ կլի-
ներ, եթե մենք կարողանայինք սխալներ չգործել, և ներողություն խնդրե-
լու կարիք էլ չլիներ: Բայց քանի դա այդպես չէ, մենք պետք է սովորենք ա-
նել դա: Շատ մարդկանց մոտ էլ լինում է այնպես, որ նրանք գիտեն, որ
պետք է ներողություն խնդրել, բայց չեն կարողանում անել դա: Այսինքն՝
նրանք ոչ թե խուսափում են իրենց սխալները ընդունելուց, այլ ընդունում
են դրանք, բայց վախն ու անվստահությունը (կամ գուցե հակառակը' վս-
տահությունն ու հպարտությունը) թույլ չեն տալիս նրանց ասել՝ «կներես»,
«ներողություն եմ խնդրում» կամ «ես սխալ եմ»: Խորհուրդ նման մարդ-
կանց: Որքան շատ եք հետաձգում, որքան երկար եք մտածում, այնքան
մեծ է հավանականությունը, որ Դուք երբեք էլ չեք ասի դա: Իսկ դրանով
Դուք կարող եք սպի թողնել դիմացինի հոգում, գուցե հավերժ:
Հրաչյա Մանուկյան ,,Փոխիր կյանքդ,,

 

Սիրարփի Մարգարյան