Վերջին երկու-երեք տարիների ընթացքում Ադրբեջանն անընդհատ կորուստներ է ունեցել։ Այդ պետությունը կորցրել և շարունակում է կորցնել իր ազդեցությունն ու հնարավորությունները գրեթե բոլոր ոլորտներում։ Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ հատկապես ռազմական տեսակետից այդ պետությունը շատ ավելի թույլ է, քան եղել է երկու տարի առաջ։ Հետևապես կարելի է վստահ պնդել, որ այսօր ապօրինածին այդ կազմավորումը չի կարող իրական սպառնալիք լինել հայկական պետությունների համար։ Նրանք կարող են ընդամենը բլեֆ անել՝ փորձելով թաքցնել իրենց իրական թուլությունը։

 

Ինչը և անում են։
Անհրաժեշտ է զրկել նրանց այդ հնարավորությունից։ Թույլ չտալ, որպեսզի նրանց կեղծիքը հայ զինվորների կյանք տանի։ Ահա այն խնդիրը, որը կանգնած է մեր պետության առջև։ Այն միանգամայն լուծելի է։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան