Ադրբեջանի նպատակն է' թույլ չտալ, որպեսզի պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ լուծվեն
Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և բլոկադայի ազդեցությանն առավել ծանր բնույթ հաղորդելու նպատակով անընդհատ կրակի տակ է պահում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանի առաջնային նպատակն է' տոտալ շրջափակման պայմաններում, թույլ չտալ, որպեսզի մարդիկ ներքին ռեսուրսների հաշվին պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ լուծեն:

Ադրբեջանին նյարդայնացնում է, որ իր' մարդկության նկատմամբ իրականացվող ծանր հանցագործությունը, նախապես կանխատեսված արդյունքը չի տալիս և փորձում է իր անբարոյական գործողությունների ցանկն ընդլայնել»: