Բաքուն կհրաժարվի Մինսկի խմբի ձևաչափից այն պահին, երբ Ռուսաստանից կամ Արևմուտքից կստանա Ալիևի իշխանության պահպանման մասով վստահելի երաշխիքները, որոնք կենթադրեն նաև Արցախի հարցում Բաքվին գործելու ազատություն տրամադրելու և անհրաժեշտ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական աջակցությունը ցուցաբերելու վերաբերյալ հստակ խոստում:
Մինչ այդ ադրբեջանական կողմը, հավանաբար, կձգտի զերծ մնալ կտրուկ քայլերից, թեև կշարունակի իրականացնել ռազմաշունչ հռետորաբանության և ճակատային գծում զինված միջադեպեր հրահրելու միջոցով բոլոր շահագրգիռ դերակատարներին շանտաժելուն ուղղված իր քաղաքականությունը:
Արման Մելիքյան