Արցախյան հիմնախնդրի լուծման համար 1994 թ. դեկտեմբերի 6-ին ձևավորված Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի գործունեությունը վաղուց դուր չի գալիս մեր արևելյան հարևաններին...Ավելի ճիշտ,հենց ձևավորման պահից,երբ որոշվեց երկու համանախագահներ ընտրել՝ՌԴ-ին և Ֆրանսիային,Բաքվում հիստերիա սկսվեց...1997 թ. փետրվարի 14-ին համանախագահների շարքում Բաքվի ցանկությամբ հայտնվեց ԱՄՆ-ն..Սակայն սա էլ "չփրկեց" Մինսկի խմբի համանախագահներին, ազեր-կոյունլուների ԽՐՈՆԻԿ քննադատություններից...Այս քսան տարիների ընթացքում նրանք չկարողացան ԲԱՎԱՐԱՐԵԼ Հեյդար և Իլհամ Ալիևների ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ պահանջները...Մերթընդմերթ Բաքուն իր կողմից վերահսկվող քաղաքագետների և վերլուծաբանների միջոցով իմաց էր տալիս,որ ԴԵՄ չի լինի,եթե Մինսկի խմբի համանախագահների կազմը փոփոխության ենթարկվի...Սակայն պաշտոնական Երևանը միշտ ԴԵՄ է եղել ակ և կարա կոյունլուների այդ "ցանկությանը",իսկ Բաքուն էլ պաշտոնական մակարդակով դա չէր բարձրաձայնում...Սակայն այսօր Ի.Ալիևը վերջապես իր կողմից վերահսկվող պատգամավորի շուրթերով դա արեց...Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը հայտարարել է,որ արդեն քսան տարի է' իրենք դժգոհ են համանախագահների՝ԱՄՆ-ի,ՌԴ-ի և Ֆրանսիայի գործունեությունից...Ժամանակն է,որ համանախագահների շարքը համալրվի նոր անդամներով...Ըստ ալիևական պատգամավորի'դրանք են՝Գերմանիան և ԹՈՒՐՔԻԱՆ...Պարզվում է,որ Ի.Ալիևի վերջերս Բեռլին կատարած այցի ժամանակ Գերմանիայի վարչապետ Ա.Մերկելը պատրաստակամություն է հայտնել աջակցել Արցախյան խնդրի լուծման հարցում...Իսկ Թուրքիայի թեկնածությունը պաշտպանելու հարցում Ա.Գուլիևը հայտնել է,որ Թուրքիան տարածաշրջանի հզոր երկիր է և....ՀՀ-ն մի քանի տարի է փորձում է ԲԱՑԵԼ սահմանը Թուրքիայի հետ...
Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք,որ, առանց Ի.Ալիևի թույլտվության, Ա.Գուլևը ԵՐԲԵՔ այս հայտարարությունը չէր անի...Հատկանշական է,որ սույն պատգամավորը "իր" ԿԱՐԾԻՔԸ հայտնեց այն ժամանակ,երբ Մինսկի խմբի համանախագահները ԱՌԱՋԻՆ անգամ բացեիբաց մեղադրեցին Ադրբեջանին զինադադարը խախտելու մեջ...Բաքվին դա դուր չի եկել և այսօր նա պատասխանեց Մոսկվային,Փարիզին և Վաշինգտոնին...Պարզվում է,ըստ Ա.Գուլիևի,եթե Ի.Ալիևը հանդիպել է Ա.Մերկելի հետ և վերջինս էլ համաձայնվել է միջնորդել՝դա արդեն բավարար է նրան Մինսկի խմբի համանախագահ դարձնելու համար...Այսինքն' Բաքվին չի հետաքրքրում Երևանի և Ստեփանակերտի կարծիքը...Թուրքիայի նման երկրի թեկնածությունը ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ քննարկման ենթակա չէ,քանի որ այդ երկիրը կոնֆլիկտի անմիջական մասնակից է.1990 թ.-ից զինում է Ադրբեջանին և պաշտպանում նրան միջազգային ասպարեզում,ինչպես նաև ՉՈՒՆԻ դիվանագիտական հարաբերություններ և ՀՀ-ի հետ սահմանը փակ է պահում...Հայ-թուրքական մյուս խնդիրներին էլ չեմ անդրադառնում...Ինչպե՞ս կարող է Անկարան լինել ԱՆԱՉԱՌ միջնորդ Արցախյան հիմնախնդրի հարցում,երբ 2009 թ.հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ մեկը' ՀԱՅԿԱԿԱՆ Արցախը կոյունլուներին հանձնելն է...Այսպես շարունակվելու դեպքում' Բաքուն համանախագահների շարքում կընդգրկի Պակիստանին և"Կիպրոսի Թուրքական հանրապետությանը"...


Հ.Գ.Պաշտոնական Երևանը ԱԺ պատգամավորի շուրթերով պետք է շատ կոշտ պատասխանի Բաքվին և հասկացնի,որ իր երազանքները պետք է համապատասխանեն Երևանի և Ստեփանակերտի ցանկություններին...Իսկ համանախագահության "ՆՈՐ" թեկնածուներն էլ պետք է ԼԻՆԵՆ ԱՆԱՉԱՌ,այլ ոչ թե Թուրքիայի նման երկիր,որը հերքում է Հայոց Ցեղասպանությունը,իսկ ՀՀ-ի անկախությունից հետո էլ նրան վերաբերվում է ԹՇՆԱՄՈՒԹՅԱՄԲ...Գերմանիայի պարագայում էլ կան բազմաթիվ խոչընդոտներ...Հայերն էլ ազերիների այս հայտարարությանը կարող են որպես համանախագահներ առաջարկել Ուրուգվայի և Կիպրոսի թեկնածությունները...Հետաքրքիր է,թե՛ Բաքուն դրան ինչպես կարձագանքի....

 

 

Գագիկ Համբարյան