Ամենաշատ տառեր ունի կխմերերենի (Կամբոջայի հիմնական բնակիչների լեզուն է) այբուբենը: Այն բաղկացած է 72 տառից:
Այբուբենը՝ որպես գրի հնչյունային արտահայտման եղանակ, ստեղծվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին, Էբլա քաղաքում (գտնվել է ներկայիս Սիրիայի հյուսիսում): Ամենավաղ այբուբենը փյունիկյանն է (Փյունիկիան գտնվել է Միջերկրական ծովի արևելյան ափերին): Փյունիկեցիներից գիրն անցել է հույներին, այնուհետև՝ հռոմեացիներին, ըստ էության՝ նաև հայերին: Մեկ այլ շառավղով այն թափանցել է Արևելք, Հարավարևելյան Ասիայի խորքերը, Արևելյան Աֆրիկա և այլ երկրներ:
Անի Ասլանյան