Ամբիոնները նրա համար են, որ այնտեղից խոսեն և տարաբնույթ ճառեր ասեն: Նույնն է նաև ՄԱԿ-ի գագաթաժողովի ամբիոնը՝ այստեղից միշտ խոսել են, խոսում են և դեռ էլի կխոսեն: Հարցը նրանում է, թե ինչքանով է համապատասխանում իրականությանը այն, ինչ ասում են բարձր ամբիոններից երկրների առաջնորդները:

 


Հետաքրքիր կլինի իմանալ, որ ՄԱԿ-ի գագաթաժողովներում երբևիցե ամենաերկար ճառն արտասանել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն 1960 թ. սեպտեմբերի 26-ին: Այդ ճառը տևել է ուղիղ 4 ժամ 29 րոպե և պաշտոնապես գրանցված է Գինեսի գրքում՝ որպես համաշխարհային ռեկորդ: Կաստրոն իր ճառի ողջ ընթացքում խոսել է առանց նախապես գրված տեքստի՝ միայն բանավոր խոսքով: Արդեն հանրահայտ դարձած ճառի վերնագիրն էր «Երբ որ վերանա թալանելու փիլիսոփայությունը՝ այնժամ էլ կվերանա պատերազմների գաղափարը»:

 


Պետք է նշել, որ Կաստրոյի պաթոսով լի, դեմագոգիկ բնույթ կրող և իրականությունից բացարձակապես կտրված ճառը ոչ մի դրական դեր չունեցավ Կուբայի ճակատագրի համար: Երկու տարի հետո սկսվեց սովետա-ամերիկյան Կարիբյան ճգնաժամը, որը կարող էր ավատվել միջուկային պատերազմով: Իսկ հետագայում Կաստրոյի ղեկավարած երկիրը տասնամյակներ շարունակ ընկավ խորագույն տնտեսական ճգնաժամի մեջ: Այնպես որ, ինչպես հայտնի ասացվածքում է. միայն ճառերով՝ երկիր չես պահի:

 

 

Ռուբեն Շուխյան