Այս տարին սկսվեց արտաքին շուկաներում արձանագրված անբարենպսատ դրսևորումներով, որոնք, բնականաբար, անդրադառնում են նաև Հայաստանի տնտեսության վրա։ Չնայած վերջին օրերի նկատված դրական միտումներին'բարձր լարվածությունը շարունակում է պահպանվել։

 


Խնդրո առարկան այս անգամ պղնձի գինն է, որը 20-25 տոկոսով ցածր է մեկ տարի առաջվա համեմատ։ Դա սկսել է անհանգստացնել թե´ ոլորտի հայաստանյան ընկերություններին, թե´ կառավարությանը: Հաշվի առնելով այդ ճյուղի կարևոր տնտեսական ու սոցիալական նշանակությունը՝ վերջին շրջանում ակտիվ քայլեր են իրականացվում ոլորտի ընկերություններում ի հայտ եկած խնդիրները հնարավորինս մեղմելու համար։ Դրանք կարտահայտվեն ինչպես ոլորտի ֆինանսական բեռը թեթևացնելու, այնպես էլ ուղղակի օժանդակություն տրամադրելու տեքսով։
Այս փուլում կարևոր է համարվում համակարգի անխափան գործունեության ապահովումը, ինչը թույլ կտա մեղմել նաև սոցիալական լարվածությունը։ Չմոռանանք, որ տնտեսության այս ճյուղը ոչ միայն ապահովում է հազարավոր աշխատատեղեր, այլև առանձնանում է բարձր վարձատրությամբ։

 

Այտեղ կարևոր է ներդրումների միջոցով բաձրացնելով արտաքին շուկաների տատանողականության նկատմամբ ընկերությունների դիմադրողականությունը։ Ուզած, թե չուզած շուկան ինչ-որ պահից կայունանալու և վերադառնալու է բնականոն փուլ։

 

Անի Սանոսյան