Ընտանեական դրամագլուխները նպատակ ունեին թեթևացնելու գյուղացիների հիփոթեքային վարկերի բեռը, սակայն միշտ չէ, որ բանկերը գյուղացիներին տրամադրում են վերոնշյալ տեսակի վարկեր:
Սա նշանակում է, որ գյուղացիներն իրենց ընտանեական դրամագլուխներից գործնականում չեն օգտվում: Սրան զուգահեռ գյուղացիները տարվա ընթացքում ունենում են բազամթիվ ֆինասնական խնդիրներ, վարկերի մարման դժվարություններ, սակայն ընտանեական դրամագլուխները չեն կարողանում օգտագործել տվյալ հարցի լուծման համար: Սատցվում է, որ մարդիկ ունեն ֆինանասկան որոշակի հնարավորություն, սակայն դրանք ոչնչով չեն կարողանում օգնել:
Ի տարբերություն հիփոթեքային վարկերի՝ բանկերը գյուղացիներին բավականին շատ տրամադրում են գյուղատնտեսական վարկեր: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշակի փոփոխություններ է կատարվել ընտանեական դրամագլխի տնօրինման ուղղություններում: Կառավարությունը պայմաններ է ստեղծել դրանց՝ այլ վարկային պատաորությունների իրացմանն ուղղելու համար: Այսուհետ գյուղացիները հնարավորություն կունենան իրենց ընտանեական դրամագլուխներն օգտագործել նաև այլ տեսակի վարկերի մարման համար:
Ընտանեական դրամագլուխները կարող են ուղղվել նաև հիփոթեքային վարկերի, ընտանիքի անդամների ուսման վարձերի վճարմանը, ինչպես նաև բժշկական ապահովագրության ձեռքբերմանը։
Սա բավականին կարևոր որոշում էր, քանի որ այս քայլով կառավարությունը թեթևացնում է գյուղացիների հոգսը և ընտանեական դրամագլխի գումարների իրացումը դառնում է նպատակային:
Արման Ղարիբյան