1.Անհաջողությունները սոսկ առիթ են սկսելու նորից և ավելի խելամտորեն:
2. Ընդհանուր օգուտը ավելի բարձր դասիր, հասութաբերությունը պետք է ստացվի օգտակար աշխատանքի հետևանքով, այլ ոչ թե ընկած լինի նրա հիմքում:
3. Բոլոր խելոք մարդիկ այնքան են խելոք ու փորձառու, որ ստույգ գիտեն, թե ինչու չի կարելի անել այս կամ այն բանը. նրանք տեսնում են սահմաններն ու խոչընդոտները: Դրա համար էլ ես երբեք աշխատանքի չեմ վերցնում զտարյուն մասնագետի:
4. Ոչ մի բան, որն իսկապես մեզ հետաքրքրում է, դժվար չէ մեզ համար:
5. Ըստ իս, մարդն այս կերպ չի էլ կարող, եթե ոչ մշտապես աշխատելով: Ցերեկը նա պարտավոր է մտածել նրա մասին, իսկ գիշերը այն երազում է տեսնում:
6. 10 ձիաուժ ունեցող շարժիչն ավելի քիչ արդյունք է տալիս, քան քսան ձիաուժանոցը: Նա, ով իր մտավոր գործունեությունը ներդնում է պաշտոնատներում գտնված ժամերի շրջանակներում, դրանով իսկ սահմանափակում է իր ձիաուժերը:
7. Հարկավոր է հիշել և օրենք դարձնել, որ ապրանքի գինը պետք է նվազի արտադրության ծախսերի նվազման հետ կապված, այլ ոչ թե այն պատճառով, որ հասարակությունը դադարել է այն գնելուց' համարելով թանկ: Մյուս կողմից' հարկավոր է հասնել այն բանին, որ գնորդը մշտապես զարմանա, թե ինչպես կարելի է այդպիսի ցածր գնով այդքան բարձրորակ ապրանք տալ:
8. Անվարժ բանվորը նյութն ու գործիքները փնտրելու և տեղ հասցնելու վրա ավելի շատ ժամանակ է ծախսում, քան աշխատանքի, և դրա համար էլ ավելի քիչ վարձատրություն է ստանում, քանի որ մինչև այսօր էլ զբոսանքներն այնքան էլ բարձր չեն վարձատրվում:
9. Ձեռք-ձեռքի տված աշխատելու համար միմյանց սիրելու անհրաժեշտություն չկա: Չափից դուրս մոտ ընկերակցությունը կարող է նույնիսկ չարիք դառնալ, եթե հանգեցնում է այն բանին, որ մեկը ջանում է ծածկել մյուսի սխալները:
10. Ով իրոք աշխատում է, նա տիտղոսների կարիք չի զգում: Նրա աշխատանքը իր համար ինքնին բավարար պատիվ է:
11. Եթե մարդկանց տրվի զարգացման ազատություն և ծառայողական պարտքի գիտակցություն, նրանք իրենց բոլոր ուժերն ու բոլոր ունակությունները կներդնեն նույնիսկ ամենաաննշան խնդրի լուծմանը:
12. Մարդկանց մեծամասնության համար մտածելու անհրաժեշտությունը պատիժ է:
13. Անհնար է համարել մի համակարգ, որը շրջանցի աշխատանքը: Աշխատանքը այն այնկունաքարն է, որի վրա հենվում է աշխարհը:
14. Պահակները վարձատրվում են իրենց ներկայության համար, բանվորները' իրենց աշխատանքի:
15. Երբ շահույթը ճզմվելով քամվում է բանվորներից կամ գնորդներից, դա վկայում է գործի վատ վարման մասին: Շահույթը պետք է ստացվի ավելի բարձրարվեստ կառավարումից: Զգուշացեք ապրանքը վատնելուց, զգուշացեք աշխատավարձն իջեցնելուց և հասարակությունը պլոկելուց: Ավելի շատ ուղեղ ներդրեք ձեր աշխատանքի մեթոդի մեջ, ուղեղ և դարձյալ ուղեղ:
16. Ողորմալը հեշտ է, շատ ավելի դժվար է ողորմությունը ավելորդ դարձնելը: Այն բարեգործական կազմակերպությունը, որն իր առջև նպատակ չի դրել ապագայում դառնալ ավելորդ, նա չի կատարում իր իսկական դերը: Նա ընդամենը ինքն իր համար է ապրուստ հայթայթում:
17. Անձնատուր եղածները շատ ավելի են, քան պարտվածները: Ոչ թե այն պատճառով, որ նրանց չեն բավականացրել գիտելիքները, դրամը, խելքը, զանկությունները, այլ պարզապես չեն հերիքում ուղեղն ու ոսկորները: Հաստատակամության կոպիտ, հասարակ, պարզունակ ուժը կամքի աշխարհի անթագակիր արքան է: Անհաջողությունները տեղի են ունենում հանգստության և անհոգության հետևանքով, իսկ հաջողության համար ստիպված ես վճարել այն ամենով, ինչ դու ունես, և այն ամենով, ինչը դու ինքդ ես:
18. Եթե բնական հարստությունների շահագործումը կատարվում է սոսկ ի շահ օտարերկրյա կապիտալիստների մասնավոր կարողությունների բազմապատկման, ապա դա ոչ թե զարգացում է, այլ կողոպուտ:
Սիրարփի Մարգարյան