Հենրի Ֆորդն աղքատ և անկիրթ էր, երբ նոր էր սկսում կարիերան: Բայց շնորհիվ մեծ մտածող Թոմաս Էդիսոնի հետ մտերմության, 10 տարի անց, բոլորովին այլ մարդ էր. 25 տարեկանում այսօրվա լեգենդը դարձավ Ամերիկայի ամենահարուստ գործարարը:Նա ընկալեց և վերցրեց Էդիսոնի բնավորությունը, հմտություններն ու մտքի ուժը: Երբ Ֆորդը որոշեց թողարկել իր հայտնի «Վ-8» մակնիշի ավտոմեքենան, ցանկացավ ստեղծել մի շարժիչ, որի բոլոր 8 գլանները տեղավորվեին մի փակ բաժանմունքում: Ինժեներները համոզված էին, որ դա անհնար է:
«Շարունակեք աշխատել, - ասում էր Ֆորդը, - ուզում եմ, որ դա իրականանա: Ուրեմն կլինի»,- պնդում էր Ֆորդը՝ շարունակելով միջոցներ և ժամանակ ծախսել սևեռուն գաղափարի վրա: Ի վերջո Ֆորդը հաղթեց:
Հետևողական ջանքերի, համառության և հաստատակամության շնորհիվ կյանքում հնարավոր է հասնել հաջողության!
Վահե Ղազարյան