Կյանքում միշտ էլ ցավ կլինի, սակայն այդ բանի գիտակցությունը չպետք է մարդուն հուսահատեցնի: Լավ մարդը աշխատում է հաղթահարել այդ ցավը: Իսկ հիմարը այդ նույնիսկ չի տեսնում, քանի դեռ չի զգացել իր մարմնի վրա: Իսկ չար մարդը այն ավելի կխորացնի և կտարածի իր շուրջը: Սակայն բոլորն էլ անմեղ են, որովհետև ինչպես չար մարդը, այնպես էլ հիմարն ու լավը իրենց կամքով չեկան այստեղ և ոչ էլ իրենք իրենց ստեղծվեցին ոչնչից: Նրանք ծնունդ են բազմաթիվ աշխարհների և բազմաթիվ սերունդների: Չարերը չգիտեն, որ իրենք չար են և, հետևաբար' անմեղ են: Չար մարդուն պետք է ներել: Նրան պետք է սիրել, որովհետև մեր յուրաքանչյուրից ինչ-որ բան կա աշխարհի ամենաչար մարդու մեջ, ինչպես որ նրանցից ինչ-որ բան' մեր մեջ: Նա մերն է, մենք' նրանը: Մեզնից յուրաքանչուրը մյուսներից անջատ չէ: Գեղջուկի աղոթքը' իմ աղոթքն է, մարդասպանի ոճիրը' իմ ոճիրը:
Մարդը պետք է շնորհակալ լինի այն իրողության համար, որ ինքը այն է, ինչ որ է, որովհետև, եթե նա բարի է, իր բարությունը միայն իրենը չէ, այն նաև իմն է, ուրիշինը: Այդ բարությունը նրանն է միայն այնքանով և նրա համար, որ պահպանի այն ու տարածի ամենուրեք' թե՛ ինձ և թե՛ աշխարհում ապրող բոլոր մարդկանց համար: Դու ունես այդ բարությունը, դրա համար շնորհակալ եղիր: Վաղ թե ուշ այն կգնահատվի բոլորի կողմից: Մարդիկ երախտապարտ կլինեն քեզ դրա համար: Նրանք կզգան, որ դու չես դավաճանի, չես վիրավորի իրենց: Նրանք կզգան, որ դու չես արհամարհի իրենց, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը արհամարհի: Նրանք կզգան, որ դու իրենց մեջ տեսար այն, ինչ ամբողջ աշխարհը չուզեց տեսնել: Դու այդ պետք է գիտակցես: Դու դրանից չպետք է ճնշվես:
Ինձ դուր չի գալիս աշխարհի դրվածքը,չգիտեմ ինչու,բայց ուզում եմ, որ ավելի լավ լինենք:Ես համոզված եմ,որ ավելի լավը կլինենք;Այժմ այնքան եմ սովորել,որ թվում է,թե ոչինչ չգիտեմ,բայց սրանից հետո պիտի ջանամ միշտ ավելին սովորել:Սրանից հետո միշտ պիտի գիտեմ:Պիտի միշտ մտածեմ իմ տեսածի մասին:Դա մարդուն տխուր է դարձնում,բայց հոգ չէ:Մենք,ճիշտ է,գոհ ու երջանիկ մարդիկ ենք,բայց և միաժամանակ՝ արի ու տոկուն:Հոգ չէ,որ տխուր կլինեմ:Ես մտածում եմ այն մարդկանց մասին,որոնք տխուր են և անարգված,բայց դիմացկուն չեն,և ինձ թվում է,որ աշխարհը լեցուն է նման մարդկանցով:
Կարծում էի,որ մարդ երբեք լաց չի լինի,երբ մեծանա,չափահաս դառնա,բայց պարզվում է,որ հենց այդ ժամանակ է,որ նա սկսում է հասկանալ ամեն ինչ:Գրեթե ամեն ինչ,որ մարդ ճանաչում է,կամ վատ է,կամ տխուր:Եթե կյանքը տխուր է,ազնիվ կամ անմիտ,դրա պատճառը մարդն է:Թեև հարուստ է և գեղեցկությամբ լեցուն,ուրեմն ինքը մարդն է այդպիսին և ոչ թե նրա շրջապատը:Այդպես է:Եթե որևէ բան վատ է,տգեղ կամ խեղճ,միշտ ինքը մարդն է այդպես,և յուրաքանչյուր մարդ ինքն իր մեջ մի աշխարհ է:Յուրաքանչյուր մարդ մի ամբողջական աշխարհ է,նա այդ աշխարհը կարող է վերակառուցել և սիրել մարդկանցով բնակեցնել,եթե նրա սիրտը ընդունակ է սիրո,կամ լցնել ատելի մարդկանցով,եթե նրա սիրտը ընդունակ է ատելության:Աշխարհը պետք է վերակառուցվի նրա մեջ ապրող յուրաքանչյուր անհատի կողմից:Վերակառուցվի ամեն օր,ինչպես անկողինն ու այն տունը,որտեղ նույն մարդիկ են ապրում:Այդ մարդիկ միշտ նույնն են,բայց և միշտ փոխվում են:Եթե մարդը խիղճ չունի,նա մարդ չէ,նա դեռ իսկական մարդ չէ,որովհետև կարեկցանքից է ծնվում բուժիչ բալասանը:Միայն բարի մարդիկ են լաց լինում:Այն մարդը որը լաց չի լինում աշխարհի ցավի համար,նա վատ է,քան կեղտը,որի վրայով քայլում է,որովհետև կեղտը դեռ սնում է սերմը,արմատը,ծիլը և ծաղիկը,իսկ առանց խղճի ու կարեկցանքի մարդու հոգին անպտուղ է,ոչինչ չի կարող սնուցել,բացառությամբ ամբարտավանության որը,ի վերջո,կարող է մադուն առաջնորդել սպանության,գեղեցիկի սպանության կամ նույնիսկ մարդկային կյանքի սպանության:
Կյանքում միշտ էլ ցավ կլինի,սակայն այդ բանի գիտացությունը չպետք է մարդուն հուսահատեցնի:Լավ մարդը աշխատում է հաղթահարել այդ ցավը:Իսկ հիմարը այդ նույնիսկ չի տեսնում,քանի դեռ չի զգացել իր մարմնի վրա:Իսկ չար մարդը այն ավելի կխորացնի և կտարածի իր շուրջը:Սակայն բոլորն էլ անմեղ են,որովհետև ինչպես չար մարդը,այնպես էլ հիմարն ու լավը իրենց կամքով չեկան այստեղ և ոչ էլ իրենք իրենց ստեղծվեցին ոչնչից:Նրանք ծնունդ են բազմաթիվ աշխարհների և բազմաթիվ սերունդների:Չարերը չգիտեն,որ իրենք չար են և հետևաբար՝ անմեղ են:Չար մարդուն պետք է ներել:Նրան պետք է սիրել,որովհետև մեր յուրաքանչյուրից ինչ-որ բան կա աշխարհի ամենաչար մարդու մեջ,ինչպես որ նրանցից ինչ-որ բան՝ մեր մեջ:Նա մերն է,մենք՝ նրանը:Մեզնից յուրաքանչյուրը մյուսներից անջատ չէ:Գեղջուկի աղոթքը՝ իմ աղոթքն է,մարդասպանի ոճիրը՝ իմ ոճիրը:
Կարևորը չէ,թե ինչ սխալներ կգործես կյանքում,մի վախեցիր գործած սխալներիդ համար կամ նորերը գործելուց:Դու բարի սիրտ ունես,վստահիր սրտիդ,ունկնդրիր նրան և շարունակիր ճանապարհդ առանց կանգ առնելու:Եթե ընկնես,խաբված կամ հալածված ուրիշներից կամ ինքդ քեզնից,վեր կաց և ետ մի նայիր:Բազմաթիվ անգամներ պիտի ծիծաղես և բազմաթիվ անգամներ պիտի լաց լինես,այդ ծիծաղն ու արտասուքը շարունակ անբաժան պիտի լինեն իրարից:Քո կյանքում դու ոչ մի րոպե չես ունենա ստոր,նենգ կամ փոքրոգի լինելու:Այդ բաները քեզնից ցածր են,շատ փոքր՝ քո ոգու առույգության առաջ,շատ աննշան՝ քո տեսադաշտը խափանելու համար:
Անհրաժեշտ է լավ ճանաչել մարդկանց,իմանալու համար մե՞ծ են նրանք,թե ոչ:Շատ մարդիկ կան,որ մեծ են,բայց ոչ ոք գլխի չի ընկնում,որ նրանք մեծ են:
Մարդկանց վերաբերող գործերում դու շատ զգույշ եղիր:Եթե նույնիսկ քո աչքերով տեսնես,որ մեկը վատ է վարվում,վստահ մի եղիր,որ դու անպայման ճիշտ ես:Մարդկանց հանդեպ շատ զգույշ եղիր:Հիմարություն է մարդկանց քննադատել նրա համար,որ նրանք այնպիսին են, ինչպիսին որ կան:Ես բոլորովին չգիտեմ,թե ով ես դու,որտեղից ես գալիս,ինչպես եկար,ինչը քեզ այդպես դարձրեց,բայց ուրախ եմ,որ այդպես է,և դու ինձ դուր ես գալիս:Ինչքան մարդը մոտենում է իր կյանքի վախճանին,այնքան նա իրեն ավելի ու ավելի երախտապարտ է զգում լավ մարդկանց նկատմամբ,որոնք կյանքը պիտի շարունակեն իրենից հետո:Հասկացիր,որ մարդը պետք է շնորհակալ լինի այն իրողության համար,որ ինքը այն է,ինչ որ է,որովհետև,եթե նա բարի է, իր բարությունը միայն իրենը չէ,այն նաև իմն է,ուրիշինը:Այդ բարությունը նրանն է միայն այնքանով և նրա համար,որ պահպանի այն ու տարածի ամենուրեք՝ թե ինձ և թե աշխարհում ապրող բոլոր մարդկանց համար:Դու ունես այդ բարությունը,դրա համար շնորհակալ եղիր:Վաղ թե ուշ այն կգնահատվի բոլորի կողմից:Մարդիկ երախտապարտ կլինեն քեզ դրա համար:Նրանք կզգան,որ դու չես դավաճանի,չես վիրավորի իրենց:Նրանք կզգան,որ դու չես արհամարհի իրենց,եթե նույնիսկ ամբողջ աշխարհը արհամարհի:Նրանք կզգան, որ դու իրենց մեջ տեսար այն,ինչ ամբողջ աշխարհը չուզեց տեսնել:Դու այդ պետք է գիտակցես:Դու դրանից չպետք է ճնշվես:Դու արդեն մեծ մարդ ես ,հայտնի չէ,թե ո՞վ քեզ մեծ դարձրեց,բայց քանի որ դու իսկապես մեծ ես,գիտակցիր ուրեմն այդ և խոնարհ եղիր,պաշտպանիր այդ մեծությունը:
Մարդկությունը մի ամբողջություն է, ինչպես դու, ինչպես քո մեջ լավի կողքին կա վատը, այնպես էլ մարդկանց մեջ կա և՛ լավը, և՛ վատը: Դրանք բոլորի մեջ կան անբաժան վիճակում, բոլոր ազգերի միլիոնավոր մարդկանց մեջ: Այո, մեր ազգի մեջ նույնպես: Եվ ինչպես որ մարդու խիղճը պայքարում է իր բնավորության հակասությունների դեմ, այնպես էլ այդ հակասությունները պայքարում են ապրող ամեն մի մարմնի մեջ, մարդկային հասարակության մեջ, ամբողջ աշխարհի մեջ: Դրանից էլ առաջանում են պատերազմները: Մարդկությունը ձգտում է ազատվել հիվանդությունից: Բայց դու մի մտահոգվիր, որովհետև լավը անպարտելի է, իսկ վատը, ի վերջո, պարտվում է և փախուստի դիմում: Հիվանդ մարմինն ու հիվանդ հոգին առողջանում են: Նրանք կարող են նորից հիվանդանալ, բայց նրանք միշտ պիտի ապաքինվեն, իսկ յուրաքանչյուր նոր հիվանդությունից ու ապաքինումից մարմինն ու հոգին ամրապնդվում են և ի վերջո այնքան ուժեղ կդառնան, որ զերծ կլինեն կեղտերից, կլինեն ավելի նուրբ, ավելի ազնիվ, ավելի գեղեցիկ և վարակից հեռու: Աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ, արդար է նա, թե անարդար, այդ նպատակին են ձգտում: Նույնիսկ գողը և մարդասպանը ձգտում են հասնել այդ բանին: Ոչ ոք իզուր չի մեռնում: Մարդիկ մեռնում են՝ ձգտելով դրախտի, տենչալով անմահություն, տենչալով ճշմարտություն ու արդարություն: Կգա օրը, երբ բոլոր մարդիկ, մենք բոլորս, մեզնից ամենահետինն անգամ, կհասնեն վերջնական օթևանի, կհանգստանան, կսփոփվեն, կհասնեն անմահության, չարությամբ լեցուն այս աշխարհը կդառնա բարության մի աշխարհ:
Լավ մարդը երբեք չի մահանում: Դու նրան հաճախ պիտի տեսնես: Դու նրան պիտի տեսնես փողոցներում, տներում, խաղողի այգիներում և մրգաստաններում, գետերում և ամպերի մեջ, այն ամենի մեջ, որ այս աշխարհը մեզ համար դարձնում են ցանկալի: Դու պիտի նրան զգաս այն ամենի մեջ, որ ծնված է սիրուց և սիրո համար, այն ամենի մեջ, որ առատ են, աճում են, ծաղկում, ուռճանում: Մարդու մարմինը կարող է մեզանից հեռանալ, նրան կարող են մեզանից խլել, բայց այն լավագույնը, որ կա մարդու մեջ, մնում է, մնում է հավիտյան: Սերը անմահ է և ամեն ինչ հավերժական է դարձնում, իսկ ատելությունը ամեն րոպե մահանում է:
-Երանի՜ աղքատներին,որովհետև նրանցն է Երկնի արքայությունը:
-Երանի՜ սգավորներին,որովհետև նրանք մխիթարվելու են:
-Երանի՜ հեզերին,որովհետև նրանք պիտի ժառանգեն երկիրը:
-Երանի՜ նրանց,ովքեր անոթի ու ծարավ են արդարության,որովհետև նրանք պիտի կշտանան:
-Երանի՜ ողորմածներին,որովհետև նրանք ողորմություն են գտնելու:
-Երանի՜ նրանց,ովքեր սրտով մաքուր են,որովհետև նրանք տեսնելու են Աստծուն:
-Երանի՜ խաղաղություն բերողներին,որովհետև նրանք Աստծու որդիները պիտի կոչվեն:
-Ցնծացեք և ուրախացեք. դուք եք երկրի աղը,դուք եք աշխարհի լույսը:
-Թող ձեր լույսը մարդկանց ճանապարհը լուսավորի,որպեսզի նրանք տեսնեն ձեր բոլոր գործերը և փառավորեն ձեր Հորը,որը երկնքում է:
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ»
Սիրարփի Մարգարյան