ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԵԾԵՐԸ - ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆԻ

Քաղաքացու համար Հայրենիքը այն երկիրն է, որի տերն ու տնօրենը ինքն է, իր համաքաղաքացիների հետ միասին: Հայրենիք կազմելու, այսինքն՝ մի երկրի տեր ու տնօրեն լինելու միակ միջոցը պետություն հաստատելն է... Պետության կազմի մեջ լինելը ինքնին դեռ չի նշանակում տեր լինել այդ պետության, ուրեմն և չի նշանակում՝ Հայրենիք ունենալ: Պետություններ կազմող ազգերն ու մարդ-անհատները միշտ բաժանված են եղել երկու տարբեր դասերի՝ իշխողների ու իշխվածների, իշխանության տերերի ու իշխանության ենթակաների: Մի կողմից՝ ավել կամ պակաս իրավատեր «քաղաքացիներ», մյուս կողմից՝ ավել կամ պակաս իրավազուրկ «հպատակներ», իսկ հին աշխարհում նաև ճորտեր՝ ահա՛ պետության կազմը:

 


Քաղաքացին քաղաքացի է և, հետևաբար, ունի Հայրենիք այն չափով միայն, ինչ չափով տեր է երկրին: Պարզ հպատակը, այսինքն՝ քաղաքականապես իրավազուրկ մարդը Հայրենիք չունի, ինչպես չունի Հայրենիք նաև քաղաքականապես իրավազուրկ ազգը («Ազգ և Հայրենիք»):

 


Հ.Գ. Այս ձևակերպման մեջ կարելի է նշմարել այսօրվա արտագաղթի գլխավոր պատճառներից մեկի բացատրության սաղմերը. իշխողները չեն թողնում, իսկ ենթակաները չեն կարողանում այս երկրում տեր և տնօրեն զգալ, հետևաբար լինել լիարժեք քաղաքացիներ և ունենալ լիարժեք Հայրենիք:

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան