Գաղտնիք չէ, որ ՏՏ ոլորտը ՀՀ տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերի թվին է պատկանում: Հիշյալ ոլորտում իրականացվող ծրագրերը էականորեն նպաստում են տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, գիտելիքահենք տնտեսության ձևավորմանն ու զարգացմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանմանն ու համաշխարհային շուկայում Հայաստանի' որպես տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների զարգացած ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:

 


Վերը նշված ոլորտի զարգացումը խթանելու համար ՀՀ կառավարությունը հունվարի 20-ի նիստին հաստատել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների հերթական' 2016թ. ծրագիրը, ինչպես նաև դրա կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
Հարկ է նշել, որ ծրագիրն իրականացվելու է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ, ՀՀ 2016թ. պետական բյուջեի ֆինանսավորմամբ' 98.66 մլն դրամի չափով և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Մարինա Ներսեսյան