Սպորտը դա մարդկանց կողմից համակարգված և որոշակիացված ֆիզիկական գործունեություն է, որը իր մեջ ներառում է նաև մրցակցություն: Չնայած այն հանգամանքին, որ սպորտաձևերը բազմազան են, սակայն մարզիկներից բոլորն սպասում են ազնվություն և հարգանք հակառակորդի և մրցավարի նկատմամբ:


Հայկական սպորտը միշտ էլ տարբերվել է իր համակարգվածությամբ և ազնվությամբ: Յուրաքանչյուր սպորտսմենի հաջողության գրավականը կախված է նաև «стимул»-ից, խթանից, իսկ դա հիմնականում արտահայտվում է սպորտսմենի նկատմամբ ուշադրությամբ, հոգատարությամբ և մարզվելու համար լավագույն պայմանների ստեղծմամբ:


Հայրենական սպորտի մասին խոսելիս և առհասարակ նման խթանի մասին խոսելիս ազնիվ կլինի առանձնացնել մի մարդու, ով իր անմնացորդ նվիրվածության և հոգատարության շնորհիվ, այնպիսի ոգևորություն է հաղորդել հայազգի սպորտսմեններին, որ վերջին տարիներին միջազգային բարձր վարկանիշ ունեցող մրցարշարերի պատվո հարթակի ամենաբարձր տեղերում հայազգի մարզիկներն են միշտ հայտնվում: Խոսքը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին է, ում անձնական միջոցների հաշվին հայկական սպորտը հասել է զարգացվածության այն աստիճանի, որ կարողանում ենք թիմային պայքարում մրցակցել մի շարք գերհզոր պետությունների սպորտսմենների հետ և հաղթանակներ տանել, իսկ դա ևս մեկ անգամ փաստում է հայի ուժի, ամուր կամքի և հաստատակամության մասին: Վերոնշյալ խոսքերը կրկին անգամ փաստեցին հայազգի բազկամարտիկները, ովքեր եվրոպայի առաջնության ժամանակ 4 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ նվաճեցին: Շնորհավորում եմ ամբողջ հայ ազգին' հերթական ձեռքբերման և հերթական հաղթանակի կապակցությամբ:

 

Աշոտ Եսայան