Վրացական ազգային դրամը վերջին օրերին գրանցել է աննախադեպ անկում՝ շրջանառության մեջ դրվելուց հետ առաջին անգամ հասնելով ռեկորդային ցածր գնի: Այս օրերին մեկ դոլարի դիմաց Վրաստանի բնակիչները ստիպված են վճարել 2.5 լարի: Վերոնշյալ հանգամանքն էլ ավելի է մեծացրել մարդկանց դժգոհությունը: Շատերը երկրի իշխանություններին մեղադրում են անգործության մեջ: Խորհրդարանական ընդդիմությունը նույնիսկ պահանջել է կառավարության հրաժարականը: Ոլորտի պատասխանատուները խնդիրը բացատրում են միջազգային արժութային շուկայում առաջացած տատանումների և նավթի գների անկմամբ, դրան գումարած՝ Վրաստանի գործընկեր պետություններում ստեղծված ֆինանսատնտեսական անբարենպաստ իրավիճակով:
Ի դեպ, վրացական որոշ լրատվամիջոցներ, անդրադառնալով հիշյալ զարգացումներին, նկատել են, որ Վրաստանի հարևան երկրներից վերջին մեկուկես տարվա ընթացքում ազգային արժույթի առավել փոքր չափի արժեզրկում է գրանցվել Հայաստանում՝ 20 %: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այնտեղ լարին արժեզրկվել է 41%-ով: Ավելի վատ է վիճակը Ադրբեջանում, որտեղ մանաթի գինը ընկել է 105%-ով, իսկ Ռուսաստանում ռուբլու արժեզրկումը կազմել է 129%: Թուրքիայում ևս տխուր վիճակ է, ըստ այդմ, արժեզրկումը հասել է 40%-ի:
Ալիկ Էրոյանց