Չնայած նրան, որ երկու երկրները ընտրել են արտաքին քաղաքականության տարբեր վեկտորներ' հայ-վրացական հարաբերությունները շարունակում են զարգանալ: Այս մասին է փաստում ՀՀ-ի և Վրաստանի վարչապետների հանդիպումը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են շատ առանցքային խնդիրներ, ինչպիսիք են երկու երկրների առևտրային կապերի զարգացումը, վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը, էներգետիկ ոլորտի զարգացումը' Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման առումով ընդգծվել է Երևան-Թբիլիսի, Երևան-Բաթումի կանոնավոր չվերթների իրականացման անհրաժեշտությունը:


Վրաստանը մեզ համար հանդիսանում է կարևոր գործընկեր, քանի որ վերջինիս տարածքով է անցնում «Հյուսիս-Հարավ» գլխավոր գազատարը, որով Ռուսաստանից գազ է մատակարարվում Հայաստանին:

Վրացական տարածքով դեպի Հայաստան ապրանքաշրջանառությունն իրականացվում է գերազանցապես Փոթիի և Բաթումի նավահանգիստներով և թուրքական ավտոճանապարհով: Ավելին Թուրքիայի հետ բաց սահման չունենալու պայմաններում վերջինիս հետ ապրանքաշրջանառությունը իրականացվում է Վրաստանով: Առևտրի շրջանառությունը կազմում է շուրջ 200մլն դոլար:

 

 

Արման Ղարիբյան