Այսօր լրանում է ռուս-վրացական պատերազմի 9-րդ տարելիցը։ Հենց այդքան է անցել սկսած այն ժամանակահատվածից,երբ երկու երկրների միջև հարաբերությունները վերջնականապես փչացան ու չորսօրյա պատերազմի արդյունքում Վրաստանը կորցրեց մինչ այդ իր վերահսկողության տակ գտնվող Աբխազիան ու Օսեթիան։ Ռուսական զորքերը մի քանի օրում հասան Թբիլիսիի մատույցներ ու Վրաստանի այդ ժամանակվա նախագահ Միխաիլ Սահակաշվիլին,ով հենց սկսել էր կռիվը,ստիպված եղավ հաշտություն կնքել։ Սահակաշվիլին հետագայում թանկ վճարեց այդ քայլին համար ու Վրաստանի քաղաքցիները նրան չներեցին այդ ամենը,ինչի արդյունքում նա ի վերջո կորցրեց իշխանությունն ու հեռացավ երկրից։

 

Իսկ ինչ է կատարվում այսօր Վրաստանում։ Սահակաշվիլուն փոխարինած Բիձինա Իվանիշվիլին իր «վրացական երազանքով» շարուանկում է արևմտյան քաղաքական գծի հետևորդ լինել,սակայն ավելի բալանսավորված կերպով։ Վրաց-ռուսական հարաբերությունները դեռ չեն վերականգնվել,սակայն միխաիլ սահակաշվիլին ավելի հակառուսական քաղաքականության կողմնակից էր ու վլադիմիր պուտինի հավերժ թշնամին։ Ասել,որ երկու երկրները քայլեր չեն անում հարաբերություններ կարգավորելու համար,սխալ կլինի,սակայն պետք է նաև անշուշտ շեշտել,որ դրանք դեռ չեն հասել այն մակարդակին,որ նախկինում էին։ միայն այն,որ դիվանագիտական հարաբերություններ չկան,արդեն շատ բանի մասին է խոսում։ ռուս-վրացակայն պատերազմի ընթացքում թուլացան նաև Ռուսաստանի դիրքերը հարավային կովկասում։ Ռուսաստանը իհարկե հաղթեց պատերազմում,սակայն վերջնականապես կորցրեց Վրաստանը տարածաշրջանում։

 

Նույն վտանգը ամեն պահի կարող է սպառնալ նաև Հայաստանին,սակայն ԼՂհ հարցում ստատուս-քվոն առայժմ պահպանվում է,թեպետ շատ փխրուն է։ Անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից, կարելի է վստահաբար ասել,որ առաջիկա տարիների ընթացքում ռուս-վրացական հարաբերությունները փոփոխության չեն ենթարկվի: