Արդեն տևական ժամանակ է, որ ՀՀ-ում մեծ ուշադրություն է դարձվում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Այս ամենի համար իրականացվում են մի շարք պետական ծրագրեր թե տեղական, թե արտասահմանյան կազմակերպությունների հետ:

 


Ըստ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդման' ՀՀ ֆինանսների նախարարությունը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը հունվարի 26-ին կստորագրեն Ֆինանսավորման համաձայնագիր Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման արդյունավետության բարելավման մասին:
Այս ծրագիրը, որի արժողությունը կազմում է 75 միլիոն եվրո, հնարավորություն կստեղծի տարածաշրջանի շուրջ 4500 գյուղաշխատողների համար բարելավել գյուղարտադրանքը և եկամուտները իրականացնելով Վեդիի 29 միլիոն խորանարդ մետր հզորությամբ ջրամբարի և օժանդակ կառույցների շինարարությունը:

 

Այպսիով հնարավոր կլինի նաև 3220 հեկտարով վերականգնել և ընդարձակել ոռոգվող հողերի պարագիծը, ավելացնել ոռոգման ջրից օգտվողների համար նախատեսված մատակարարվող հզորությունները:

 

Մարինա Ներսեսյան