Մեր երկրում սիրում են միայն աչք ծակող, հայհոյախառն, սուտ խոստումներով կերակրող, պոպուլիստական քաղաքականությունն ու քաղաքական գործիչներին: Սիրում են իրենց խաբեն, սին հույսեր տան ու այդ ամենի վրա լցնեն հայհոյա-անեծքախառն ելույթների սոուս՝ տեղական, կծու, թթու, սուր զգացողություններ առաջացնող…Որն ավարտվում է անպայման երազախաբությամբ, փսխումով կամ մոտակա զուգարանի փնտրտուքով…

 


Նման մեր սնկի նման աճող էժանագին լրատվությանը, դեղին մամուլին, երբ հարգի են և ընթերցվում են էժանագին տեղեկատվությունները, սեքսի, կրիմինալ հեղինակությունների, աստղիկների կյանքի, նրանց ներքնաշորերի, անկողնու, մարմնի բարեմասնությունների թերությունների վերաբերյալ հոդվածները, տեղեկատվությունը և իհարկե կիսամերկ նկարները: Երբ անտեսվում են կամ հարթաուղեղային մակարդակով ընդամենը աչքի անցկացվում գրագետ, լուրջ, մտահոգ, արդի, հուզող և կարևոր գրառումները, վերլուծություններն ու տեղեկատվությունը:

 


Նույնը քաղաքական դաշտում է, երբ դու <> չես, պոպուլիստ չես, էժանագին էֆեկտների ու բազարային լեքսիկոնի չես տիրապետում, ճղճղան ձայնով, հիստերիկի նման մազերդ չես <> ամբոխի առաջ, այլ լուրջ, կառուցողական, դանդաղ՝ բայց հետևողական ու սկզբունքային քաղաքականություն ես վարում, ապա դու <> ես, ծախված ես, լավը չես, ինչ-որ մեկի գործակալը կամ դրածոն ես:
Բայց լավ է, որ ՀՀ քաղաքացին արդեն կարծես հասկանում է ով ով է, ով իրենից ինչ է ներկայացնում…
Ուրախ եմ, որ այդ փողոցային, քյանդրբազի, փահլևանի մակարդակի ու իրենց ճղող, այստեղ այնտեղ պառկող, տոնածառ խաղացնող քաղաքական կիսաֆաբրիկատ գործիչների և ուժերի հետևից քիչ մարդ է գնում…
Հույս ունենանք, որ աստիճանաբար, քաղաքացիական հասարակության ձևավորման հետ զուգընթաց կշատանան իսկական, դասական և սկզբունքային քաղաքական ուժերի հետևորդները…Հուսանք ու սպասենք՝ բայց ոչ երկար, ժամանակ չունենք…

 

Ռոբերտ Մելքոնյան