ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ արդեն 15 տարի հունվարի 16-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես The Beatles խմբի համաշխարհային օր: Ամսաթիվը պատահական չէ ընտրված. 1957թ. հունվարի 16-ին Լիվերպուլում բացվել է The Cavern ակումբը, որտեղից իրենց փառքի ճանապարհն են սկսել այն ժամանակ դեռ բոլորին անհայտ երիտասարդ երաժիշտներ Ջոն Լենոնը, Փոլ Մակ-Քարթնին և Ջորջ Հարիսոնը: Երկու տարի շարունակ նրանց հետ նվագել է թմբկահար Փիթեր Բեսթը, սակայն 1962թ. նրան փոխարինել է Ռինգո Սթարը: Նույն թվականին խումբը սկսել են Beatles կոչել:

 

Լիվերպուլցի տղաներն իսկապես ցնցող հաջողություն են գրանցել, նրանց երաժշտությունը մինչ օրս մեծ ժողովրդականություն է վայելում աշխարհով մեկ: Լեգենդար խմբի հայտնի կատարումների թվում են Yesterday-ը, Yellow Submarine-ը, Let It Be-ն, Girl-ը: Ներկայում խումբը, ըստ Rolling Stone հանդեսի, բոլոր ժամանակների մեծագույն կատարողների ցուցակի առաջին տեղում է:

 

 

Սևակ Գրիգորյան