1969 թվականի օգոստոսի 22-ին՝ 45 տարի առաջ, տղաները մեկնեցին Տիտենհերսթ՝ ֆոտոսեսիա անելու նպատակով, որն էլ դարձավ վերջինը նրանց համատեղ կյանքում: Սիննինհիլում գտնվող այս տարածքը նրանք դիտարկում էին որպես ընդհանուր տուն, որտեղ կարող էին միասին ապրել իրենց ընտանիքներով, միշտ կապի մեջ լինել միմյանց հետ, երգեր գրել և մեկ վայրկյան անգամ չբաժանվել: Բայց ստացվեց այնպես, որ տունը դարձավ միայն Ջոնինը: Այս ֆոտոսեսիայից անմիջապես հետո Ջորջը գրեց «All Those Years Ago» երգը, որը թողարկվեց միայն Ջոն Լենոնի մահից հետո՝ փոքր-ինչ փոփոխված տարբերակով: