«Փարա»՝ հայկական վճարամիջոց, որը թերեւս կարելի է նաեւ հայկական առաջին թղթադրամները համարել: Գրված է. «Եկեղեցեաց մէջ գործածելի 5 փարա, Սեբաստիա, 1878»: Նմանատիպի վճարման կտրոններ՝ փարաներ տպվել են 19-րդ դարի 2-րդ կեսին Օսմանյան կայսրության որոշ հայկական եկեղեցական թեմերում՝ տվյալ թեմի եկեղեցիների տարածքներում մանր առևտուրը կազմակերպելու նպատակով: Այս փարաներով գնվել են մոմեր, խունկ, զարդեր, գրքեր, հուշանվերներ, և տարբեր այլ պարագաներ: Վճարման կտրոնները տպվում էին 1, 3, 5 և 10 փարա նոմինալներով:
Ռուբեն Շուխյան