Հունվարի վեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր նստավայրում՝ ընդունելով ինը տարբեր նահանգների 400 քաղաքապետերի և գյուղապետերի, պահպանելով իր ռազմատենչ հայտարարությունների ոգին , հայտարարել է.
«Թուրքիան չունի քրդական խնդիր, սակայն ունի ահաբեկչության հետ խնդիր:
Բոլոր էթնիկ խմբերը Թուրքիայում ունեն իրենց որոշակի խնդիրները և կառավարությունը մշտապես ջանքեր է գործադրում այդ խնդիրները վերացնելու համար:
Թուրքիայում կան որոշակի խմբավորումներ , որոնք ստեղծում են արհեստածին խնդիրներ ի դեմս մտացածին, բայց իրականում գոյություն չունեցող « քրդական խնդիրը»: Դուք չեք կարող ինձ ցույց տալ Թուրքիայի մեկ շարքային քաղաքացի քրդի, ով տառապում է այդ արհեստածին խնդրով, դա ահաբեկչական կառույցի ՝ PKK-ի , ձեռքի գործն է միայն: Մենք այս ահաբեկչական կառույցի հարցը փակել ենք 2005թ.-ին , այդ կառույցին ընդգրկելով ահաբեկչական կառույցների ցուցակում»:
Էրդողանն անդրադարձել է նաև խորհրդարանում ընթացիկ քննարկումներին, որտեղ քննարկվում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, քանի որ պատգամավորները աջակցում են է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK):
«Սկզբունքորեն ես դեմ եմ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, բայց օրենիք առաջ պետք է պատասխան տան և պատժվեն բոլոր նրանք ,ովքեր համագործակցում են ահաբեկչական կառույցի հետ : Նրանք պետք է վճարաեն իրենց կատարած հանցագործության գինը: Ով ուզում է դա լինի, կլինի քաղաքական գործիչ , կուսակցության առաջնորդ, պատգամավոր, քաղաքապետ կամ քաղաքային խորհուրդի անդամ»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնեմ, որ 2015թ. դեկտեմբերի 26-28 Դիարբեքիրում կայացած Դեմոկրատական հասարակության կոնգրեսի (DTK) համաժողովի ժամանակ ,որին մասնակցում էին քրդական բոլոր քաղաքական և հասարակական կազմակերպությունները, HDP-ի համանախագահները իրենց ելույթներում հավաստիացրել էին, որ շուտով կստեղծվեն ինքնավար քրդական միավորումներ: Այս հայտարարությունն էլ հիմք է հանդիսացել Թուրքիայի գլխավոր դատախազությունը, որպիսզի հետաքննություն սկսի Սելահեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի նկատմամաբ:
Կիլիկիա Հայաստան