Օդային տրանսպորտի ոլորտը ՀՀ-ում զարգացնելու նպատակով տևական ժամանակ է ինչ կիրառվում է «Բաց երկինք»­ քաղաքականությունը: Եթե ամփոփենք տարին, ապա կտեսնենք հետևյալ պատկերը:
Այս տարի հայկական շուկա են վերադարձել երկու խոշոր ավիաընկերություններ' չեխական «Չեխ էյրլանս»­ը և լեհական «LOT» ­ը:
Սպասվում է, որ հաջորդ տարեսկզբին հայկական շուկա մուտք կգործի «Քաթար էյրվեյս» խոշոր ավիաընկերությունը:

 


Անցնող տարում բանակցություններ են վարվել 26 պետության իշխանությունների հետ միջկառավարական համաձայնագրերի վերանայման ուղղությամբ: Բացի դրանից, 14 պետության հետ քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրավական դաշտն ազատականացվել է:
Ինչ վերաբերում է տեղական շուկայի բարեփոխումներին, ապա այս տարվա ընթացքում իրականացվել է ավիաընկերությունների հավաստագրման գործընթացի արդիականացում:
Հավաստագրման նոր պայմանները հնարավորություն կտան հետագայում խուսափել ավիաընկերության սնանկացումից: Հավանաբար հենց այս գործոնը նպաստեց, որ երկու տեղական ավիաընկերություն դիմում ներկայացնեն հավաստագիր ստանալու համար:

 

Նարեկ Սարգսյան